Ալեքսանդր Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Նիկոլայի Մխիթարյան (մայիսի 25, 1912[1], Մայկոպ, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - 1974[2]), ավիացիայի գեներալ–մայոր (1958)։։
Ալեքսանդր Մխիթարյան | |
---|---|
մայիսի 25, 1912[1] - 1974[2] | |
Ծննդավայր | Մայկոպ, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Ստալինգրադի ռազմաավիացիոն ուսումնարան (1935)[1] |
Պարգևներ |
Ավարտել է Ստալինգրադի (Վոլգոգրադ) ռազմաավիացիոն ուսումնարանը (1935), Ռազմաօդային ուժերի զորամասերի հրամանատարների կատարելագործման թռիչքա-տեսական դասընթացները։ 1936-1941 թվականներին, որպես հրահանգիչ-օդաչու, աշխատել է Ստալինգրադի, Բալաշովի, Կրասնոդարի ռազմաավիացիոն ուսումնարաններում։ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է 1941 թվականի հուլիսից։ Եղել է գիշերային ռմբակոծիչների էսկադրիլիայի հրամանատար, 1943 թվականից՝ ավիագնդի հրամանատարի տեղակալ, 1944 թվականից՝ ավիագնդի հրամանատար։ Աչքի է ընկել Կովկասյան ռազմաճակատի օդային մարտերում։ 1951 թվականին նշանակվել է ավիազորամասի հրամանատար։ 1960 թվականից պատասխանատու պաշտոն է վարել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական ապարատում։ Զորացրվելուց (1963) հետո բնակություն է հաստատել Մոսկվայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 634.
- ↑ 2,0 2,1 2,2 http://ru.hayazg.info/%D0%9C%D1%85%D0%B8%D1%82%D0%B0%D1%80%D0%BE%D0%B2_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80_%D0%9D%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BB%D0%B0%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 634)։ |