Ալեքսանդր Միրզոյան (թավջութակահար)

թավջութակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Միրզոյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Միրզոյան (դեկտեմբերի 7, 1984(1984-12-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար։

Ալեքսանդր Միրզոյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1984(1984-12-07) (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունթավջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Միրզոյանը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում։ 2002 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 2007 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան (Մեդեա Աբրահամյանի դասարան)[1]։

2007-2008 թվականներին համերգներով հանդես է եկել Իրանում. համագործակցել է Իրանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

2008-2009 թվականներին եղել է «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի, 2009-2010 թվականներին՝ «Libero» լարային քառյակի, 2012 թվականից՝ «Բյութիֆայ Փրոջեքթ» ռոք խմբի թավջութակահար։ 2008 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Շչեդրինի օրեր Հայաստանում» 9-րդ փառատոնին, 2011 թվականին՝ Թեհրանում անցկացված «FADJR» 26-րդ միջազգային երաժշտական փառատոներին։

2012 թվականին թողարկել է «Poem» ձայնասկավառակը, որում ընդգրկել է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ[1]։ Համերգներով հանդես է եկել Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։

Մրցանակներ խմբագրել

  • 2011 – «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր (Գյումրի),
  • 2011 – «Տարվա լավագույն հայ կոմպոզիտորի կատարող» հատուկ մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ալեքսանդր Միրզոյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։