Ալեքսանդր Մեսրոպյան

ռուսաստանցի բանաստեղծ

Ալեքսանդր Հենրիկի Մեսրոպյան (ռուս.՝ Алекса́ндр Ге́нрикович Месропя́н, հուլիսի 30, 1962(1962-07-30), Վեսյոլի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի բանաստեղծ։ Ռուսաստանցի գրողների միության անդամ (2008)[1]։

Ալեքսանդր Մեսրոպյան
Ծնվել էհուլիսի 30, 1962(1962-07-30) (61 տարեկան)
ԾննդավայրՎեսյոլի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունՌուս գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Մեսրոպյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 30-ին, Ռուսաստանի Ռոստովի մարզի Վեսյոլի գյուղում[1]։ 1979 թվականին ավարտել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Ապրում է նույն գյուղում։ Աշխատում է համակարգային ադմինիստրատոր։

1986 թվականից տպագրվում է տարբեր պարբերականներում, այդ թվում` «Նովոյե լիտերատուրնոյե օբոզրենիե», «Կրեշչատիկ», «Նովի բերեգ», «Վոլգա», «Վոզդուխ» և այլ ամսագրերում։

Բանաստեղծություններն ընդգրկվել են «Բաց նամակ» (Դոնի Ռոստով, 1988 թվական), «Կապույտ ձայն» (Դոնի Ռոստով, 1990 թվական), «Ոչ մայրաքաղաքային գրականություն» (Մոսկվա, 2001 թվական), «Սևով սպիտակի վրա» (Մոսկվա, 2002 թվական), «Նոր պահասենյակի հանդես» (Մոսկվա, 2007 թվական) հավաքական ժողովածուներում և անթոլոգիաներում[1]։

2001 թվականին Մոսկվայում մասնակցել է բանաստեղծների բիենալեին։

Ռուսաստանցի գրողների միության անդամ է որպես բանաստեղծ (2008 թվականից)[1]։

Գրքեր խմբագրել

  • «Пространство Эроса» (Ростов н/Д, 1998)
  • «Без матерьяльной основы» (Ростов н/Д, 2002)
  • «Возле войны» (М., 2008)
  • «Вы имеете право хранить молчание» (Таганрог, 2010).

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել