Ալեքսանդր Մանժոսին (ռուս.՝ Александр Леонидович Манжосин, սեպտեմբերի 28, 1958(1958-09-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Մանժոսին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 1958(1958-09-28) (65 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան
Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Սերգի Ռադոնեժսկու 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է շվեդերեն և անգլերեն լեզուներին։

  • 1980-1982 թվականներ՝ Թուրքիայում եղել է ԽՍՀՄ առևտրային ներկայացչության թարգմանիչ։
  • 1982-1985 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ։
  • 1985 թվականից մինչև 1991 թվականը Կիպրոսի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության ատտաշե, երրորդ քարտուղար։
  • 1991 թվականից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երկրորդ քարտուղար։
  • 1992-1993 թվականներին եղել է ՌԴ արտաքին գործերի նախարարության առաջին և երկրորդ քարտուղար։
  • 1993 թվականից մինչև 1966 թվականը եղել է ՌԴ նախագահի օգնականների ծառայության Ռուսաստանի Դաշնության նախագահաի օգնականի մասնագետ, խորհրդատու, ռեֆերենտ։
  • 1996 թվականից մինչև 1997 թվականը եղել է ՌԴ նախագահի օգնական Ռյուրիկով Դ․ Բ․ ռեֆերենտ։
  • 1997 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՌԴ նախագահի ներքին քաղաքականության վարչության պետի առաջին տեղակալ։
  • 2004 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՌԴ նախագահի ներքին քաղաքականության վարչության աշխատակազմի պետ[1]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել