Ալեքսանդր Հարությունյան փողոց (Երևան)

Ալեքսանդր Հարությունյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Հարությունյանի պատվին։

Ալեքսանդր Հարությունյան փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն350
ՍկիզբԼեոնիդ Ազգալդյան փողոց
ԱվարտՎերին Անտառային փողոց

Տվյալներ

խմբագրել

Փողոցն սկսվում է Լեոնիդ Ազգալդյան փողոցից, ձգվում հարավարևելյան ուղղությամբ և ավարտվում Վերին Անտառային փողոցի թիվ 128/2 տան մոտ[1]։ Հատող փողոցներ չունի։ Փողոցի երկարությունը 350 մետր է։

Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 607-Ն որոշմամբ[1]։

Որոշման հիմնավորում

խմբագրել

Հաշվի առնելով երաժշտի մեծ ավանդը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևանի ավագանին քննարկել է փողոցն անվանափոխելու որոշման նախագիծը[2] և հաստատել[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել