Ալեքսանդր Կուզմիչով (ռուս.՝ Александр Кузьмичёвապրիլի 23, 1971(1971-04-23), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, կիսապաշտպան և հարձակվող։ Սպորտի վարպետ, 1-ին կատեգորիայի մարզիչ։

Ալեքսանդր Կուզմիչով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 23, 1971(1971-04-23) (52 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987—1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Մոսկվա) 0 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օկա 9 (1)
1990—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Մոսկվա) 9 (1)
1992 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 8 (1)
1992  Ռուսաստան Լոկոմոտիվ-դ 3 (0)
1992—1993 Պորտուգալիա Ֆեյրենսե 31 (6)
1993—1994 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 7 (0)
1993—1994  Ռուսաստան Տորպեդո-դ 37 (17)
1995 Ռուսաստան Լոկոմոտիվ (ՆՆ) 12 (2)
1995—1997 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 95 (63)
1998—1999 Ռուսաստան Ռուբին 41 (15)
2000 Ռուսաստան ԿԱՄԱԶ-Չալլի 3 (0)
2000 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 14 (0)
2001 Ռուսաստան Սևերստալ 3 (1)
2001 Ռուսաստան Վիտյազ 10 (0)
2002 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 27 (6)
2003 Ռուսաստան Ռեուտով 28 (5)
2006 Ռուսաստան Մարտական եղբայրություն ՍՖԼ
2008 Ռուսաստան Բուրյա սիրող.
Մարզչական կարիերա
2004 Ռուսաստան Ռեուտով փոխարինող
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Մոսկվայի «Բուրևետնիկ» ակումբի ՄՊՄԴ-ի սան է։

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայում «Տորպեդոյի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Եվգենի Սկոմորոխովի հետ կոնֆլիկտի պատճառով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։

1992 թվականի ամռանը մեկ տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական «Ֆեյրենսեի» հետ։ Թիմում եղել է առաջատար դերերում՝ 31 խաղում խփելով 6 գնդակ։ Ընդ որում հանդես է եկել ոչ միայն հարձակվողի դիրքում, սյլ նաև կիսապաշտպանի, իսկ առանձին խաղերին նաև պաշտպանությունում։ Մրցաշրջանի ավարտից հետո ղեկավարությունը առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, սակայն աշխատավարձի իջեցմամբ։ Նման առաջարկից ֆուտբոլիստը հրաժարվել է և վերադարձել Մոսկվա։ Շուտով նա հայտավորվել է «Տորպեդոյի» կազմում, որտեղ գլխավոր մարզիչն արդեն Յուրի Միրոնովն էր[1]։

Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ խփելով 3 գոլ։

Մասնակցել է 1990/1991 ՈՒԵՖԱ գավաթի չորս խաղերին և մեկ՝ 1991/1992 ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խաղին[2]։

1992 թվականին երկու ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել ԱՊՀ հավաքականում[2]։

2004 թվականին աշխատել է, որպես «Ռեուտով» ակումբի գլխավոր մարզիչի օգնական։ 2006-2015 թվականներին՝ «Բուրևեստնիկ» ակումբի ՄՊՄԴ-ի մարզիչ։ 2016-2018 թվականներին՝ ՉՈՈՒ ՑՕՍ «Լոկոմոտիվ»։

2019 թվականին եղել է ՍՇ «Տորպեդոյի» ավագ մարզիչը[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Արևմտյան տարածաշրջանի Երկրորդ լիգայի հաղթող - 1997

Անձնական խմբագրել

  • Արևմտյան տարածաշրջանի Երկրորդ լիգայի լավագույն ռմբարկու - 1997 (33 գնդակ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кружков А. Кузьмичев вернулся // Спорт-экспресс. — 1993. — № 208 (11 сентября). — с. 3.
  2. 2,0 2,1 «Кузьмичёв Александр Владимирович». klisf.info. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Кузьмичев Александр Владимирович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել