Ալեքսանդր Թաքլչյան
Ալեքսանդր Առաքելի Թաքլչյան (նոյեմբերի 13, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2016[1]), Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։
Ալեքսանդր Թաքլչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2016[1] |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Թաքլչյանը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում։ Դպրոցական տարիքում Ալեքսանդրը կազմակերպում է թատերական խմբակ դպրոցում, այնուհետև 1956 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո սկսում է աշխատել Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ 1960 թվականից՝ Հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների խմբագրությունում։ 1962 թվականին Թաքլչյանը ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Ուսանողական տարիներին ընկերների հետ ստեղծում է «Արշալույս» երիտասարդական թատրոնը, ապա 1967 թվականին ակտիվորեն մասնակցում Հայաստանի թատերական ընկերությանը կից թատրոն-ստուդիայի ստեղծմանը։
Թաքլչյանը երկար տարիներ աշխատել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես դերասան։ 1995 թվականին նկարահանվել է Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» ֆիլմում[2]։
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգիր (2008)։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2009)[3]։
Դերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1995 | Անիծվածները | Գոքոր |
1974 | Համագյուղացիները | դրվագ |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Таклчян Александр Аракелович». kino-teatr.ru. նոյեմբերի 17, 2014 թ․. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18 թ․-ին.