Ալեքսանդր Գերցենի հուշարձան (Մոսկվա)
Ալեքսանդր Գերցենի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Герцену), քանդակագործական հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս հեղափոխական, գրող, փիլիսոփա, հրապարակախոս Ալեքսանդր Գերցենին։ Գտնվում Տվերսկոյ բուլվարում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։
Ալեքսանդր Գերցենի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Գերցենի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1959 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պրեսնենսկի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Statue of Alexander Herzen in Moscow Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելԳրող Ալեքսանդր Գերցենի պատկերաքանդակը ձուլված է բրոնզից։ Գրողը պատկերված է ամբողջ հասակով, քանդակը տեղադրված է գրանիտե սև ողորկած ցածր պատվանդանին։ Հուշարձանի հեղինակները Գերցենին պատկերել են փոքր-ինչ լարված, ինչը մատնանշում է նրա հեղափոխական տրամադրվածությունը։ Ձախ ձեռքում նա պահում է «Կոլոկոլ» թերթի շարվածասյուն։ Այդ թերթի թողարկումով Գերցենը զբաղվել է երկար ժամանակ[2]։
Հուշարձանի քանդակագործն է Մ. Օ. Միլբերգերը, ճարտարապետը` Կ. Մ. Սապեգինը[2]։
Հուշարձանը տեղադրված է Տվերսկոյ բուլվարի թիվ 25 շենքի բակում` Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հարևանությամբ։ Ինստիտուտի շենքը հայտնի է որպես «Գերցենի տուն»։ Դրանով էլ բացատրվում է հուշարձանի տեղադրման ընտրություն վայրը։ Բանն այն է, որ կալվածքը 19-րդ դարի սկզբին պատկանել է սենատոր Ալեքսանդր Յակովլևին` Ալեքսանդր Գերցենի հարազատ հորեղբորը։ Այս տանը ծնվել է և կյանքի առաջին մի քանի ամիսներն է անցկացրել Ալեքսանդր Յակովլևի արտամուսնական որդին` Ալեքսանդր Գերցենը։ Արդեն մեծ հասակում Ալեքսանդր Իվանովիչը գալիս էր այս տուն` հյուրընկալվելով հորեղբորորդուն[2]։
1959 թվականի հոկտեմբերի վերջին նախկին կալվածքի բակում տեղի է ունեցել Ալեքսանդր Գերցենի հուշարձանի բացումը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Памятник Герцену А.И., 1959 г.». Реестр объектов культурного наследия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Памятник Герцену». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 Մարտ 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Памятник Герцену Արխիվացված 2016-10-21 Wayback Machine