Ալեքսանդր Բուտլերովի հուշարձան

Ալեքսանդր Բուտլերովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Бутлерову), հուշարձան Մոսկվայում, որը նվիրված է քիմիկոս, օրգանական նյութերի քիմիական կառուցվածքի տեսության ստեղծող Ալեքսանդր Բուտլերովին[1][2][3]։ Տեղադրվել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի առջև[4][5][6]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1953 թվականին[7][8]։ Նախագծի հեղինակն է քանդակագործ Զաիր Ազգուրը[9][10]։ Նրա ղեկավարությամբ մտահղացման իրականացման վրա աշխատել է ժողովրդական նկարիչների թիմը Անդրեյ Բեմբել, Ալեքսեյ Գլեբով և Սերգեյ Սելիխանով կազմով[11][12][13]։

Ալեքսանդր Բուտլերովի հուշարձան
Ալեքսանդր Բուտլերովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր և հուշարձան
Ստեղծում1953
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրRamenki District?
Շինության ձևՔանդակ
ՆյութԹուջ և գրանիտ
Մասն էQ116947402?
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Western district of Moscow Վիքիպահեստում
Արտաքին պատկերներ
Ալեքսանդր Բուտլերովի հուշարձանը[14]

Նկարագրություն խմբագրել

Համալիրը պատրաստված է երկաթից և պատկերում է կոճկած վերարկուով և գլուխը բաց նստած գիտնականին, որի ձեռքերը ծնկներին են։ Քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, որի վրա արված է հիշատակային մակագրություն. «Ալեքսանդր Միխայլովիչ Բուտլերով, 1828-1886»[15]։

Քանդակը «Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շենքերի համալիր» համակառույցի մի մասն է։ 1987 թվականին այն վերցվել է կառավարության պաշտպանության ներքո, և նրան շնորհվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[16]։

2014-2015 թվականներին Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտը (Մոսգորնասլեդիե) վերականգնել է հուշարձանը[17][18]։ Այն մաքրվել է փոշուց ու կեղտից, ողորկվել է և ծածկվել հատուկ պաշտպանիչ լուծույթով, ինչպես նաև փակվել են ճաքերը։ Կապալառուն եղել է «Ագեյ-7» ընկերությունը[19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Червонная, 1962, էջ 61
  2. Здравствуй, Москва, 1966, էջ 123
  3. Мячин, 1982, էջ 144
  4. Фролкин, 1987, էջ 409
  5. Мячин: Путеводитель, 1973, էջ 282
  6. Двинский, 1961, էջ 149
  7. Зиновьева, 2017
  8. Овсиенко, 2017, էջ 254
  9. Вострышев, 2010, էջ 51
  10. Шокарев, Вострышев, 2018, էջ 98
  11. Родионов, 1958, էջ 122
  12. Двинский, 1964, էջ 287
  13. Криворучко, Ястржембский, 1962, էջ 287
  14. «Памятник А.М. Бутлерову». bigbosses.ru. 2015. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  15. Кожевников, 1976, էջ 94
  16. «Решение о принятии под государственную охрану зданий памятников архитектуры советского времени». Единый государственный реестр объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации. 1987 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  17. Мария Смолина (2014 թ․ մայիսի 16). «В Москве начинается ремонт». Noteru.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  18. «Мосреставрация: Десять памятников планируется полностью отреставрировать в 2015 г.». MosDay.ru. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  19. «Памятники учёным на Воробьёвых горах будут отреставрированы в 2014 году». Комплекс градостроительной политики и строительства города Москвы. 2014 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  20. «58 миллионов потребуется для восстановления в столице на Воробьевых горах монументальных памятников». rooffaq.com. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել