Ալեքսանդր Ալփասլան
Ալեքսանդր Ալփասլան (իսկական ազգանունը՝ Փանոսյան, 1859[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - 1919[1]), հայ բանաստեղծ։
Ալեքսանդր Ալփասլան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Ալեքսանտր Փանոսեան[1] |
Ծնվել է | 1859[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | 1919[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Նուբար-Շահնազարյան վարժարան[1] |
Ալեքսանդր Ալփասլան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում, ավարտել Նուբար-Շահնազարյան վարժարանը։ Հրատարսւկել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Շողեր և ցողեր» (1884), «Այգեկութ» (1908) և «Ազատ քնար» (1908)։
Երկեր
խմբագրելԱլեքսանդրի երկերին հատուկ են հղկված լեզուն, մատչելի արտահայտչաձևը։ Երբեմն տուրք է տվել ձևապաշտությանը, բայց հրաժարվել է ռոմանտիկական վերացական պաթոսից, անդրերկրային թեմաներից։ Ալեքսանդրը ներբողել է կյանքի գեղեցկություններն ու վայելքը («Ի՜նչ փույթ», «Բաժակներ», «Աո Արուսյակ» և այլն), բնության և սիրո զարթոնքը («Մատունք կուսին», «Աչերը», «Բերան կուսին»)։
Մանկական բանաստեղծություններում ձգտել է մատաղ սերնդին սիրել տալ կյանքն ու բնությունը, սովորեցնել մայրենի լեզուն («Աստծո մոմերը», «խրթին հարցում», «Արդար բողոք», «Կաղանդն, որ չի գար»)։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ալեքսանդր Փանոսյան (1859–1919), կենսագր. և քննական ակնարկ, ԿՊ, 1919։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 193)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ալփասլան» հոդվածին։ |