Ալեքսանդր Ազարյան
իրավաբան
Ալեքսանդր Ռոբերտի Ազարյան (հոկտեմբերի 2, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, դատավոր, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր[1]։ Իրավաբանական գիտությունների թեկնածու[1], Հայաստանի դատավորների միության նախագահ (2022 թվականից)[2]։
Ալեքսանդր Ազարյան | |||
| |||
---|---|---|---|
2015 մայիսի 23-ից | |||
| |||
2009 - 2015 | |||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | ||
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
Ազգություն | Հայ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 2, 1969 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Ռոբերտ Ազարյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1969 թվականին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]։
- 1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում[1]։
ԿրթությունԽմբագրել
- 1986-1994 թվականներին սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում[1]։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
- 1995-1998 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։
- 1998-1999 թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ։
- 1999-2001 թթ. աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ։
- 2001-2006 թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ։
- 2006 թվականին (մարտ-հունիս) աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։
- 2006-2008 թթ. աշխատել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
- 2008-2009 թթ. աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր։
- 2009-2015 թթ. աշխատել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։
- 2015 թվականի մայիսի 23-ից աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր[1]։
Ռեզոնանսային գործերԽմբագրել
Դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու արձակուրդում գտնվելու պայմաններում, ժամանակավորապես իրականցնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ժամանակավոր պարտականությունները, Ազարյանը է մակագրել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի շրջանակներում Քոչարյանի կալանավորման որպես խափանման միջոցի դեմ փաստաբանների բողոքի քննությունը, 2018 թվականի օգոստոսի 13-ին կայացնելով Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշում[3]։
ՊարգևներԽմբագրել
- 2015 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն դատավոր»[1]։