Ալեքսանդրյան այգու դեպքեր

Ալեքսանդրյան այգու դեպքեր, խաղաղ ցույցի գնդակոծում Թիֆլիսի նախկին Ալեքսանդրյան այգում (այժմ՝ Ապրիլի 9-ի այգի), փետրվարի 10-ին, Անդրկովկասյան սեյմի բացման օրը։

Այգին ներկայումս

Բոլշևիկների նախաձեռնությամբ կազմակերպված միտինգը բողոքի ցույց էր Անդրկովկասի հակախորհրդային ուժերի դեմ։ Անդրկովկասյան կոմիսարիատը բանտարկել էր բոլշևիկյան կուսակցության մի շարք ղեկավար գործիչների, փակել «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий»), «Բրձոլա», «Բանվորի կռիվը» թերթերը։

Ալեքսանդրյան այգու դեպքերը աշխատավորության մեջ բողոքի բուռն ալիք առաջացրին։ Թիֆլիսում բանվորները գործադուլ հայտարարեցին։ Գործադուլային կոմիտեն պահանջեց չեղյալ համարել Ա. Շահումյանին ձերբակալելու մասին որոշումը, ազատել բանտարկված բոլշևիկներին, ձերբակալել ու դատի տալ գնդակոծումը կազմակերպողներին։ Գործադուլը նույնպես ճնշվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 158