Ալեքսանդրիայի արվեստը հայտնի էր մարմարե տաճարներով, բարձրահարկ շենքերով և նշանավոր գրադարանով։ Այստեղ էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Փարոսի վիթխարհի լուսարձակը։ Ավելի քան հարյուր մղոն հեռավորությունից նրա լույսը տեսնում են ծովահենները։ Ալեքսանդրիայի զբոսայգիները զարդարված էին քանդակներով։ Դասական արվեստի ավանդույթները շարունակվեցին Կիթերյան Ափրոդիտեի արձանում։ Նեղոս գետի այլաբանական, իր ձևերով մի փոքր ոչ աշխույժ մասնատված արձանը կոմպոզիցիոն առումով հետաքրքրական և դեկորատիվային է։

Ալեքսանդրիայի վարպետները հմուտ էին դիմանկարի ժանրի ասպարեզում։ Նրանք կատարելության հասան քարի մշակման մեջ, մանր կերպարվեստում, ռելիեֆում։ Ամենանշանավորների թվին է պատկանում «Քանդակած քար՝ Պտղոմեոս Փիլադելփոսի և Արսինոյի դիմանկարներով»։ Քանդակագործները դիմում էին կենցաղային ժանրին, տարբեր տարիքի տարբեր ազգությունների մարդկանց կերպարներին։ Երևան եկան աշխատանքային գործունեությանը նվիրված պատկերներ։

Աղբյուրներ խմբագրել

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ