Ալեքսանդրա Կալուցկա
Ալեքսանդրա Կալուցկա (լեհ.՝ Aleksandra Kałucka, 2001, Տարնուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ մարզուհի, որը հանդես է գալիս սպորտային ժայռամագլցման մեջ: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի ժայռամագլցման առաջնության արծաթե մեդալակիր։ Ժայռամագլցման աշխարհի գավաթակիր։
Ալեքսանդրա Կալուցկա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | rock climber և speed climber |
Երկիր՝ | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | 2001 |
Ծննդավայր՝ | Տարնուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Հասակ՝ | 164 սանտիմետր[1] |
Մարզական կարիերա
խմբագրելԿալուցկան 2018 թվականից մասնակցում է ժայռամագլցման աշխարհի գավաթներին։ 2018 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 11-րդ եզրափակիչ տեղը: 2022 թվականին նվաճել է Էդինբուրգի աշխարհի գավաթի խաղարկության իր առաջին փուլը։ Նույն մրցաշրջանում նա հաղթել է նաև աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում[2]։
2018 թվականին Ինսբրուկում կայացած աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ մեկ տարի անց Հաթիոձիում եղել է հինգերորդը: 2022 թվականին Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։
2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում Ալեքսանդրան նվաճել է բրոնզե մեդալ։
Նրա լավագույն անձնական ժամանակը 6,64 վայրկյան է:
Ալեքսանդրա Կալուցկան արագընթաց լեռնագնաց Նատալյա Կալուցկայի երկվորյակ քույրն է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.ifsc-climbing.org/index.php?option=com_ifsc&task=athlete.display&id=2878
- ↑ Redaktion (2022-09-24). «Veddriq Leonardo und Aleksandra Kalucka gewinnen Speed-Gesamtweltcup». Lacrux Klettermagazin (գերմաներեն). Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ «Niesamowita historia polskich sióstr-bliźniaczek. Jedna z nich została mistrzynią świata». Przegląd Sportowy Onet (լեհերեն). Վերցված է 2024-08-08-ին.