Ալեքսանդրա Ալմազովա

Ալեքսանդրա Ալմազովա-Իլյինա, օրիորդական ազգանունը` Ալմազովա (նոյեմբերի 21, 1986(1986-11-21), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծ։ «Սաշա Ալմազովա և Non Cadenza» խմբի առաջատար[1][2]։

Ալեքսանդրա Ալմազովա
Ծնվել էնոյեմբերի 21, 1986(1986-11-21) (35 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերջազ և սոուլ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, վոկալիստ և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Կայքsasha-almazova.com

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 21-ին ռուս բանաստեղծ, գրող Բորիս Ալմազովի և մանկավարժական գիտությունների դոկտոր Նադեժդա Ալմազովայի ընտանիքում։ Սաշան ունի ավագ եղբայր Բոգդանը։

1991 թվականին Ալեքսանդրային ուղարկել են Ի. Ա. Ռոգանովայի երաժշտական դպրոց դաշնամուրի և երգեհոնի դասարան։ Նա նաև ակտիվորեն երգում էր երգչախմբում։

1994 թվականին Սաշան ընդունվել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոց (№328), որտեղ ուսումը նա համատեղել է երաժշտական դպրոցում սովորելու, խորեոգրաֆիայի պարապմունքների, ինչպես նաև օտար լեզուների լրացուցիչ պարապմունքների հետ։ Արդեն միջին դասարաններում Սաշան ակտիվորեն մասնակցում է դպրոցի տարբեր ստեղծագործական երեկոներին և արտադպրոցական միջոցառումներին, մասնակցում է ներկայացումներին և երգում է ռուսական ռոմանսներ։ 2001 թվականին Սաշայի շարադրությունն առաջին տեղն է գրավել Պուշկինի «The Pushkin Prize» միջազգային մրցույթում, և որպես մրցանակ Սաշան սովորել է Շոտլանդիայի անգլալեզու գրական կուրսում[3]։

2000 թվականին ավարտել է երաժշտական դպրոցը։ Ավարտելուց անմիջապես հետո Սաշան մասնավոր կերպով շարունակեց իր նույն մանկավարժի հետ պարապմունքները, նրա հետ կիրառում էր ջազային ներդաշնակության հիմունքներ և ուսումնասիրում էր դաշնամուրի ջազային ստանդարտները։

2004 թվականին Սաշան ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետ, և չորրորդ կուրսում տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան։ 2009 թվականին ավարտել է համալսարանը կարմիր դիպլոմով՝ ստանալով լեզվաբան-դասախոս, լեզվաբան-թարգմանիչ մասնագիտությունը։ Դրանից հետո Սաշան ընդունվել է ասպիրանտուրա, ինչպես նաև տեղավորվել դասախոսության պաշտոնում, որտեղ մինչ օրս էլ աշխատում է։

Նախքան համալսարան ընդունվելը Սաշան ծանոթանում է Կոնստանտին Պանտելեևի հետ, ով նաև Սանկտ-Պետերբուրգի համալսարանի ուսանող էր, նրա հետ 2005 թվականին ստեղծում է Non Cadenza երաժշտական խումբը։ Խմբի հիմնական նյութերն են եղել Սաշայի հեղինակային երգերը, ինչպես նաև հայտնի երգերի քավեր տարբերակները և ջազային ստանդարտները։ Այդ պահին Ալեքսանդրան ինքն էր նվագակցում դաշնամուրի վրա[4]։

Non Cadenza-ի ստեղծումից մի քանի տարի առաջ և հետո Ալեքսանդրան տարբեր ժամանակներում վարպետության դասեր էր սովորում և զբաղվում տարբեր մանկավարժների հետ, որոնց թվում են Soft-Emotions ջազային խմբի սաքսոֆոնահար և գործիքավորող Սերգեյ Վերենցովը, հայտնի ջազային երգչուհի Լերա Գեհները և շատ ուրիշներ[5]։

2009 թվականի սկզբից Ալեքսանդրան դառնում է ռուսական ամսագրերի հաճախակի հերոսուհին[2]։

  • L’Officiel, 2009
  • Cosmopolitan, 2009[6]
  • Собака Ru, 2012 [7]

Ալեքսանդրան, բացի խմբում աշխատելուց, անգլերեն է դասավանդում Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանում։ 2013 թվականին նա պաշտպանել է ատենախոսությունը և դարձել մանկավարժական գիտությունների թեկնածու։

2014 թվականի սեպտեմբերի 13-ին Ալեքսանդրա Ալմազովան ամուսնացավ։ 2015 թվականի ապրիլի 8-ին  ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսանդրինան։

2017 թվականի օգոստոսի 29-ին ծնվել է նրանց որդին՝ Դեմյանը։

2019 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին` Օլեսը

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Սաշա Ալմազովա և Non Cadenza «Бесконечность», 2011
  • Սաշա Ալմազովա և Non Cadenza «Неприлично», 2013
  • Սաշա Ալմազովա և Non Cadenza «Новый день», 2017

Պարգևներ և կոչումներԽմբագրել

  • TimeOut Նոր երաժշտություն, 2007
  • Ոսկե Գորգուլյա, 2010

ՓառատոններԽմբագրել

  • Դատարկ Բլուրներ, 2007
  • TimeOut Նոր երաժշտություն, 2007
  • Դատարկ Բլուրներ, 2009
  • NuVogue, 2008
  • Lady in Jazz, 2010
  • Koktebel Jazz festival, 2011[8]
  • ZAVTRA, 2012
  • Ներխուժում, 2012
  • Koktebel Jazz festival, 2012
  • Urban Jazz festival, 2013
  • Jazz Time, Estonia 2013
  • Jazz May, 2014
  • Վայրի անանուխ, 2014

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել