Ալեքսանդար Դամչևսկի
Ալեքսանդար Դամչևսկի (մակեդոներեն՝ Александар Дамчевски, նոյեմբերի 21, 1992[1][2], Ստրասբուրգ), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է որպես կենտրոնական պաշտպան։ Ծնվել է Ֆրանսիայում, բայց ներկայացնում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը[3]։
Քաղաքացիությունը | Հյուսիսային Մակեդոնիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 21, 1992[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստրասբուրգ | ||
Հասակ | 193 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
2014 թվականի հունվարին Դամչևսկին միացել է բուլղարական «Չերնոմորեց Բուրգաս» ակումբին։ Նա իր նորամուտը նշել է փետրվարի 24-ին «ԲԿՄԱ Սոֆիա»-ի դեմ 2-1 հաշվով պարտությամբ ավարտված տնային խաղի ժամանակ, փոխարինման դուրս գալով խաղի առաջին կեսին[4]։ Նա ակումբում անցկացրել է 14 խաղ, որից հետո «Չերնոմորեց» ակումբը դադարել է գործել, դրա պատճառով ֆուտբոլիստի պայմանագիրը դադարեցվել է։ «Չերնոմորեցից» հեռանալուց հետո Դամչևսկին վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «ՆԱԿ Բրեդա» ակումբ։ Վարձակալության ընթացքում տպավորիչ խաղ ցուցադրելու շնորհիվ նա 2014 թվականի հուլիսի 14-ին ակումբի հետ պայմանագիր է կնքել[5] լ։
«ՆԱԿ Բրեդա» ակումբից[6] հեռանալուց հետո վարձավճարով տեղափոխվել է սերբական «Պարտիզան» ակումբ։
2016 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Ատիրաու» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Ղազախստանի պրեմիեր լիգայում[7]։
2017 թվականի փետրվարին Դամչևսկին միացել է« Մեզյոկյովեշդ» ակումբին[8]։
2023 թվականի հուլիսի 12-ին Դամչևսկին տեղափոխվել է Հոնգ Կոնգի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Կիտչի» ակումբ։
Միջազգային կարիերա խմբագրել
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2014 թվականի մայիսին Կատարի դեմ ընկերական խաղի ժամանակ և մինչև 2020 թվական տոնել է 4 հաղթանակ։ Նրա վերջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերին Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Ուկրաինայի դեմ խաղի ժամանակ[9]։
Պարգևներ խմբագրել
- Ակումբ
- Հայաստանի ֆուտբոլի առաջնություն - 2018–2019, 2019–20[10]
- Հայաստանի Սուպերլիգա - 2019[10]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Aleksandar Damčevski Facts». Footballdatabase.eu.
- ↑ «Chernomorets 1–2 CSKA Sofia». soccerway.com. 2014 թ․ փետրվարի 24.
- ↑ «Damcevski tekent voor drie jaar» (Dutch). nac.nl. 2014 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ NAC ontbindt contract Damcevski Արխիվացված 2019-02-22 Wayback Machine (Dutch). NAC Breda. 8 August 2015.
- ↑ Дамчевски – игрок Атырау. www.rfcatyrau.kz (Russian). FC Atyrau. 2016 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ALEKSANDAR DAMCEVSKI ÉRKEZETT at Mezőkövesd-Zsóry SE official website, 18-2-2017 (hu)
- ↑ «Player Database». eu-football.info. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ 10,0 10,1 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)