Ալեկոծություն ժայռապատ ծովափին (նկար)

Վարդան Մախոխյանի նկարներից

Ալեկոծություն ժայռապատ ծովափին, Վարդան Մախոխյանի նկարներից, որում տեսարանն իր նորաստեղծ անառիկ ժայռերով էպիկական բնության խորհրդավորությունն ունի։ Սրա ամբողջ հմայքը հակադիր նրբերանգների գերազանց զուգորդման մեջ է:Սա նկարչի այն բնապատկերներից է, որոնք հստատում են տարագրության մեջ իր ժողովրդի ճակատագրով ապրող նկարչի մելամաղձոտ տրամադրությունը, որի մասին գրում են եվրոպացի քննադատները։

Ալեկոծոթյուն ժայռապատ ծովափին
տեսակգեղանկար
նկարիչՎարդան Մախոխյան
ժանրծովանկար
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմածովափնյա մոտիվով կատարված ստեղծագործություն
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Ալեկոծություն ժայռապատ ծովափին նկարում տեսարանը խորհրդավորությամբ է պարուրված Բարձրաբերձ, խորը կտրվածքներով, անառիկ ժայռերը, շրջափակել են ծովափը՝ թողնելով մի նեղ միջանցք, որտեղից երևում է ծովի մի փոքրիկ հատված։ Այդ խուլ, ճնշող միջավայրում մարդ իրեն զգում է աշխարհից մեկուսացած։ Այնուամենայնիվ, նկարի գեղանկարչական հմայքը մոռացնել է տալիս այդ տպավորությունը։

Ամբողջ պատկերը գեղանկարված է գուներանգներով՝ սկսած ափին փրփրակալած ալիքների կաթնագույնից, մինչև ժայռերի վրա պղնձագույնի, սրճագույնի, կապտամոխրավունի բազմաթիվ երանգները՝ միմյանց հետ կատարելապես ներդաշնակված։ Ժայռերի մուգ զանգվածի կոլորիտով, բացառիկ գունազգացողությամբ, գունային հեռանկարով զուգորդված են՝ թեթև շիած մոխրավուն երկինքը, նրա ցոլացումից կապարի գույն ստացած ծովը,ափին կաթնագույնի վերածված փրփրակալած ալիքները և գորշ ծովափը։ Կատարելապես իմաստավորված են ալիքների հետ ափ շպրտված մանր քարերը և մեկ-երկու այլ առարկաներ։ Եվ չնայած բազմաթիվ ու միմյանց հակադիր երանգների առկայության, պատկերի կոլորիտը գուներերանգների ներդաշնակության սքանչելի օրինակ է։

Տպավորիչ է փրփրակալած ալիքների զուգորդումը մուգ ժայռերին, որոնց միջավայրում այդ նուրբ կաթնագույն ալիքներն անչափ գեղեցիկ են թվում՝ դիտվելով որպես պատկերի կոմպոզիցոն կենտրոն։ Բնական են ջրի տակից թափանցող մանր քարերը։ Տեղանքի ամայությունը փարատող միջոց է ափի մի կողմում տեղավորված նավակ[1]՞

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ե. Մարտիկյան , Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987