Ալեխանդրա Բեռնաբե դե Սանտյագո (իսպ.՝ Alejandra Bernabé de Santiago, նոյեմբերի 12, 2001(2001-11-12)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»։

Ալեխանդրա Բեռնաբե
իսպ.՝ Alejandra Bernabe De Santiago
Քաղաքացիությունը  Իսպանիա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 2001(2001-11-12)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 1-ին Բեռնաբեն իր նորամուտը նշեց «Մադրիդի» մեծահասակների թիմում Իսպանիայի առաջնության «Ատլետիկ Բիլբաո» ակումբի դեմ խաղում[2]։

2019 թվականին Ալեխանդրան պայմանագիր է կնքել «Ատլետիկո Մադրիդ Բ»- ի հետ, որտեղ պարբերաբար հանդես է եկել Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում։ 2020/21 մրցաշրջանում հիմնական թիմի ֆուտբոլիստ Կարմեն Մենայոն մրցաշրջանի սկզբում լուրջ վնասվածք ստացավ և Բեռնաբեն սկսեց պարբերաբար փոխարինման դուրս գալ «Մադրիդի Ատլետիկոյի» մեծահասակների թիմում։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին նա իր նորամուտը նշեց հիմնական թիմի կազմում Իսպանիայի առաջնության «Էսպանյոլի» դեմ խաղում[3]։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Ալեխանդրան առաջին անգամ խաղաց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում՝ 1/16 եզրափակչի «Սերվետտա» ակումբի դեմ պատասխան խաղում[4]։

2021/22 մրցաշրջանում Բեռնաբեն վարձավճարով տեղափոխվել է «Էյբար»։ 2021 թվականի սեպտեմբերի 5-ին նա նոր ակումբի կազմում իր նորամուտը նշեց «Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնությունում և երկու գոլային փոխանցում կատարեց։ Այդ մրցաշրջանում Բեռնաբեն կոճերի հետ կապված խնդիրներ ուներ, ինչի պատճառով նա չկարողացավ մասնակցել խաղերի մեծամասնությանը, իսկ ակումբը մրցաշրջանի ավարտից հետո դուրս եկավ երկրորդ դիվիզիոն։

Ձեռքբերումներ խմբագրել

Իսպանիայի հավաքական (մինչև 17)

  • Եվրոպայի Չեմպիոն՝ 2018 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «El Athletic Club derrota en casa al Madrid CFF por 3-0» (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 1.
  3. «Deyna y Ludmila firman la primera victoria» (իսպաներեն). Официальный сайт «Атлетико Мадрид». 2020 թ․ հոկտեմբերի 3.
  4. «Goleada al Servette y a octavos» (իսպաներեն). Официальный сайт «Атлетико Мадрид». 2020 թ․ դեկտեմբերի 15.