Ալեգեյնի քոլեջ, ազատ արվեստների մասնավոր քոլեջ։ Հիմնադրվել է 1815 թվականին, գտնվում է Միդվիլլում (ԱՄՆ, Փենսիլվանիա նահանգ)։ Քոլեջում կա մոտ 2100 սովորող։

Ալեգեյնի քոլեջ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակliberal arts college in the United States?, կյանքը փոխող քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Հիմնադրված էապրիլ 1815
Աշակերտներ1771 և 1332[1]
Երկիր ԱՄՆ[2]
ՏեղագրությունՄեդվիլ
Հասցե520 N Main St, Meadville, PA, 16335-3902[3]
Կայքallegheny.edu(անգլ.)

Քոլեջի պատմություն խմբագրել

Ալգեյնի քոլեջը հիմնադրվել է 1815 թվականի ապրիլին՝ Հարվարդի համալսարանի Աստվածաբանական դպրոցի շրջանավարտ Սուրբ Հայր Թիմոթի Օլդենի կողմից։ Չնայած ներկայումս դա աշխարհիկ կրթական հաստատություն է, բայց սկսած 1833 թվականից, վարժարանի պատմությունը սերտորեն կապված է մեթոդիստական եկեղեցու պատմության հետ։

Չորս հոգուց բաղկացած առաջին դասարանը ուսումն սկսեց 1816 թվականի հուլիսի 4-ին՝ դեռևս ոչ սովորական համալսարանական շենքերում։ Հաջորդ վեց տարիների ընթացքում Օլդենը բավականաչափ միջոցներ է կուտակել, որպեսզի սկսի կամպուսի շինարարությունը։ Գրադարանի շենքը, որը կառուցվել է առաջինը, նախագծվել է անձամբ Օլդենի կողմից, այժմ այն իրենից ներկայացնում է վաղ ամերիկյան ճարտարապետության վառ նմուշ։ Գրադարանը ստեցել է Բենթլի հոլ անվանումն՝ ի պատիվ Ուիլյամ Բենթլիի, ով քոլեջին նվիրաբերել է գրքերի իր հսկայական հավաքածուն։ Արդեն 1824 թվականին քոլեջի գրադարանն այնքան ընդլայնվեց, որ Թոմաս Ջեֆերսոնն Օլդենին ուղղված իր նամակում միայն հույս է հայտնել, որ մի օր նրա հետ կհավասարվեն իր հիմնադրած Վիրջինիայի համալսարանի գրադարանային ֆոնդերը[4]։ 1831 թվականին Թիմոթի Օլդենը ֆինանսական և կադրային խնդիրների պատճառով ստիպված էր լքել քոլեջի նախագահի պաշտոնը։

1870 թվականին Ալեգեյնի քոլեջը սկսեց աղջիկների ընդունելիություն[5]։ Ըստ որոշ աղբյուրների, առաջին ուսանողուհին դարձավ Իդա Տերբելլը, որը հետագայում հայտնի դարձավ հետաքննական լրագրությամբ[6]։

1905 թվականին կառուցվեց Օլդեն հոլը, որտեղ սկսվեց նոր դասընթացները[7]։

Կամպուս խմբագրել

Համալսարանական 36 հիմնական շենքերը տեղակայված են նրա 31 հեկտար կազմող տարածքի կենտրոնական մասում։ Բացի այդ, քոլեջի տարածքում կա հանգստյան գոտի (74 հա), ինչպես նաև արգելոցի մի հատված (115 հա)։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Ուիլիամ Մաք-Քինլի (1843 - 1901)՝ ԱՄՆ-ի 25-րդ նախագահը[8]։
  • Ռոբերտ Դուայեր (1939 - 1987)[9]՝ քաղաքական գործիչ, Փենսիլվանիա նահանգի գանձապետ, որը սպանվել է մամուլի ասուլիսի ժամանակ։
  • Թրենտ Ռեզնոր (1965 թվական)[10]՝ «Nine Inch Nails» երաժշտական խմբի մենակատար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. U.S. and Canadian 2022 NTSE Participating Institutions Listed by Fiscal Year 2022 Endowment Market Value, Change in Market Value from FY21 to FY22, and FY22 Endowment Market Values Per Full-time Equivalent Student (Excel)National Association of College and University Business Officers, 2023.
  2. Global Research Identifier Database — 2015.
  3. IPEDS — 1992.
  4. Haskins C. H., 1902, էջ 10
  5. Haskins C. H., 1902, էջ 17
  6. Eric Arnesen (5 апреля 2008). «The muckraker and the magnate» (անգլերեն). Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Anne Stewart (7 февраля 2003). «Nothing New Under the Sun» (անգլերեն). The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «25. William McKinley» (անգլերեն). WhiteHouse.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Jane Smith (19 января 2011). «Budd Dwyer's son pleased with father's portrayal in documentary» (անգլերեն). Meadville Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. David Kushner (17 сентября 2002). «Trent Reznor's pretty hate machines» (անգլերեն). Salon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Haskins C. H. Allegheny College, Meadville(անգլ.) // Haskins C. H., Hull W, Contributions to American Educational History. — Washington: Government Printing Office, 1902. — Vol. 33 «A History of Higher Education in Pennsylvania». — P. 7-22.

Արտաքին հղումներ խմբագրել