Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբիստան (այլ կիրառումներ)

Ալբիստան, Ալբիսթան, Ալպիսթան, Ալպիստան, Ապլասթա, դաշտ Կիլիկիայի արևմտյան մասում։ Շրջափակված է արևելյան՝ Մալաթիայի, արևմտյան՝ Անդրտավրոս, հարավային՝ Նուրհակ և Բերիտ լեռներով։ Հյուսիս-հարավային 40 կմ է, արևելյան-արևմտյան՝ 80 կմ։ Ալբիստան դաշտով է հոսում Ջահան գետն իր Սոգյութլու, Խարման և Գյոքսու վտակներով։ Հայտնի է ցորենի առատ բերքով։ Ալբիստանի դաշտում 1276 թվականին մամլուքների և մոնղոլական զորքերի միջև տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ, որի զոհերի թիվը հասել է մոտ 8000-ի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 71 — 992 էջ։