Ալբերտ Հովակիմյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալբերտ Ալբերտի Հովակիմյան (սեպտեմբերի 16, 1991(1991-09-16)[1], Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ալբերտ Հովակիմյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1991(1991-09-16)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 179 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2000 Ռուսաստան Ժեմչուժինա (Սոչի)
2001-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Հայաստան Փյունիկ 6 (1)
2009  Հայաստան Փյունիկ-2 ? (9)
2010-2011 Հայաստան Իմպուլս 23 (4)
2010  Հայաստան Իմպուլս-2 5 (1)
Ազգային հավաքական
2009-2010 Հայաստան Հայաստան (մինչև 19) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալբերտ Հովակիմյանը ծնվել է Սոչիում։ Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է հայրենի քաղաքում։ 6 տարեկանում գնացել է ֆուտբոլի և այդ ժամանակ էլ նրա մոտ ի հայտ է եկել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ցանկությունը։ 9 տարեկանից խաղացել է Սոչիի «Ժեմչուժինայի» կազմում։ Մեկ տարի անց սկսել է խաղալ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում։ 2009 թվականին «Փյունիկի» կազմում Սոչիում մասնակցել է հավաքների։ Դրանից հետո Հովակիմյանը մեկամյա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը նա նշել է օգոստոսի 23-ին՝ մասնակցելով «Գանձասարի» դեմ արտագնա խաղին, որի 90-րդ րոպեին Հովակիմյանը գրավել է հակառակորդի դարպասը[2]։ «Փյունիկի» կազմում 2009 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթի և սուպերգավաթի խաղարկությունների հաղթող։ Սակայն խաղադաշտ է դուրս եկել շատ հազվադեպ։ Մրցաշրջանի ավարտից հետո Հովակիմյանն ու ակումբը չեն երկարացրել պայմանագիրը։ Դրանից կարճ ժամանակ անց Հովակիմյանը մեկնել է Ռուսաստան, որտեղ գործակալը նրան առաջարկում է միանալ Դիլիջանի «Իմպուլսին»[3]։ Ակումբի հետ կնքված պայմանագիրը տևել է մինչև տարվա վերջ։ Հայաստանի առաջնության առաջին շրջանում մասնակցել է մի քանի խաղի, իսկ երկրորդ շրջանում պարբերաբար տեղ է գտել թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի կեսերին պայմանագիրը խզվել է երկու կողմերի համաձայությամբ[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

  •   «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն - 2009
    • Հայաստանի գավաթակիր - 2009
    • Հայաստանի սուպերգավաթի դարփնեկիր - 2009

Անձնական կյանք խմբագրել

  • Հայր - Ալբերտ,
  • Մայրը - Աննա
  • Քույրը - Ալբինա։

Մանկության տարիներին հայրը ցանկացել է, որ որդին գնա իր հետքերով (նա եղել է բռնցքամարտիկ), սակայն նա ընտրել է այլ մարզաձև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокл матча «Гандзасар» — «Пюник»» (ռուսերեն). Soccerway.com. 23.08.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  3. «Альберт Овакимян подписал контракт с «Импульсом»» (ռուսերեն). Armsport.am. 22.03.2010. Վերցված է 05.09.2010-ին.
  4. «Гоарян и Овакимян расторгли контракты с «Импульсом»» (ռուսերեն). Armfootball.tripod.com. 03.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 06.06.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել