Ալբերտ Խուդոյան
Ալբերտ Աշոտի Խուդոյան (ռուս.՝ Альберт Ашотович Худоян, մայիսի 26, 1962), հայկական ծագմամբ ռուս գործարար, 1990-2000-ական թվականներին Ռուսաստանում ծխախոտի արտադրանքի խոշորագույն բաշխիչներից մեկի՝ «Օպտիմա» (ռուս.՝ Оптима) ընկերության հիմնադիր և նախկին սեփականատեր։ «Optima Development» ընկերության հիմնադիր և սեփականատեր[1]։
Ալբերտ Աշոտի Խուդոյան ռուս.՝ Альберт Ашотович Худоян | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1962 (61 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտ |
Գործունեություն | գործարար |
Ամուսին | Աննա Խուդոյան (Լապինա) |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1962 թվականի մայիսի 26-ին Նիժնի Տագիլում։ 1965 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կրասնոդար։
1984 թվականին Ալբերտն ավարտել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ «ինժեներ-տնտեսագետ» մասնագիտությամբ։ Ինստիտուտն ավարտելուց հետո գործարանում աշխատել է որպես մեխանիկ, իսկ 1986 թվականին դարձել է կահույքի խանութի տնօրեն։ 1988 թվականին զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ բացելով կարի արտադրամաս և սկսելով զբաղվել առևտրով։
1991 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հետագայում ստեղծել է «Օպտիմա» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի բաշխմամբ։ Խուդոյանի ղեկավարությամբ «Օպտիմա» ընկերությունը 2003 թվականին դարձել է Philip Morris International-ի արտադրանքի ամենամեծ բաշխողն աշխարհում՝ առաջ անցնելով ամերիկյան «McLane» ընկերությունից։ Խուդոյանին է պատկանում նաև Phillip Morris սիգարետների նոր՝ «Օպտիմա» ապրանքանիշի անվանման գաղափարը, որը դարձել է Ռուսաստանում էկոնոմ սեգմենտի սիգարետների ամենահայտնի ապրանքանիշերից մեկը[2][3]։
2006 թվականին «Օպտիմա» ընկերությունը վերահսկում էր Ռուսաստանում Philip Morris-ի արտադրանքի վաճառքի 60%-ը, ինչը կազմել է ամբողջ ծխախոտի ռուսական շուկայի մոտ 15%-ը և դարձրել է «Օպտիման» Ռուսաստանի ծխախոտի շուկայում առաջատար Phillip Morris-ի ամենամեծ դիլերը[4]։
Խուդոյանը փոխառել է Phillip Morris-ի կորպորատիվ կառավարման ոճը, քանի որ մշտապես անձամբ է շփվել այդ ընկերության միջազգային ղեկավարության հետ[2]։
2007 թվականին 1,1 միլիարդ դոլար տարեկան շրջանառությամբ «Օպտիմա» ընկերությունը Խուդոյանից, մրցակիցների և վերլուծաբանների գնահատականներով, 200 միլիոն դոլարով գնվել է ծխախոտի մեկ այլ խոշոր դիստրիբյուտորի՝ Իգոր Կեսաևի «Մեգապոլիս» (ռուս.՝ Мегаполис) ընկերության կողմից[5]։
2008 թվականին Խուդոյանը վերակողմնորոշվել է դեպի կառուցապատման բիզնես՝ հիմնելով Optima Development ընկերությունը, որն աշխատում է առևտրային, բազմաֆունկցիոնալ և բնակելի անշարժ գույքի սեգմենտներում։ Խուդոյանը կառուցել է Կրասնոդարի երկրամասի խոշորագույն «Oz Молл» առևտրի կենտրոնը և դարձել դրա համասեփականատերը[1]։
2015 թվականին Optima Development-ը ձեռք է բերել «Մոսկվա» հանրախանութը Լենինսկի պողոտայում և նախատեսել է մոտ 60 միլիոն դոլար ներդնել դրա վերակառուցման համար[6]։
2019 թվականի մարտին ընկերությունը Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում կառուցվող «Փրայմ Պարկ» (ռուս.՝ Прайм парк) բնակելի համալիրը վաճառել է «Ալֆա-Գրուպ» (ռուս.՝ Альфа-Групп) ընկերության ներդրումային ստորաբաժանմանը՝ A1 ընկերությանը[7][8]։ Կառուցապատողի պորտֆելում է գտնվում նաև Maiendorf Park քոթեջային ավանը[9]։
Քրեական գործ խմբագրել
2019 թվականի ամռանը Խուդոյանը ձերբակալվել էր խարդախության և երեք հողակտորների հափշտակության մեղադրանքով և տնային կալանքի տակ դրվել[10]։
Խուդոյանը չի ընդունել մեղքը և պնդել է, որ քրեական հետապնդումը կապված է իրեն պատկանող Optima Development ընկերության ռեյդերային գրավման հետ[11][12]։
Խուդոյանի պաշտպանությամբ հանդես է եկել ՌԴ Նախագահի` գործարարների իրավունքների պաշտպանության հարցերով լիազոր Բորիս Տիտովը[13]։ Նրա աջակցությամբ հանդես է եկել նաև Քսենյա Սոբչակը։ Իր տելեգրամյան ալիքում հեռուստահաղորդավարուհին հայտնել է, որ ձերբակալությունն իրականացվել է դատավարական նորմերի խախտումներով[11]։
Գործի քննությամբ զբաղվել է ՌԴ Քննչական կոմիտեն և մի քանի դատարաններ[14][15][16][17][18]։ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կոպտևսկի շրջանային դատարանը Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանին, որը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս), դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելով։ Բացի այդ, Խուդոյանը պետք է տուգանք վճարի 800 հազար ռուբլու չափո[19] վ։ 2022 թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայի քաղաքային դատարանը վերաքննիչ վարույթի շրջանակներում խստացրել է Ալբերտ Խուդոյանի պատիժը 6-ից մինչև 8 տարվա ազատազրկման, ինչպես նաև ավելացվել է տուգանքի չափը մինչև 1 միլիոն ռուբլի[20]։
Անձնական կյանք խմբագրել
Կինը ՝ Աննա Խուդոյանը (Լապինա), ծնունդով Ղրիմից նախկին մոդել է[21], որն ավարտել է Սիմֆերոպոլի թատերական ինստիտուտը։ Դաստիարակում է չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Табачное трио в Oz». Ведомости. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 2,0 2,1 «Затяжка длиною в четверть века: табачному рынку России исполнилось 25 лет». Эксперт. 2020 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Убьет ли контрафакт бюджетные надежды на табачный акциз». Интерфакс-Запад. 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «"Мегаполис" получил контрольный пакет табачного рынка». Коммерсантъ. 2007 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Вежливые вооруженные люди: зачем «табачным» миллиардерам пулеметы и зенитки». Forbes (Россия). 2014 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «На месте универмага «Москва» построят торгово-развлекательный центр». РБК. 2015 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Optima Development построит почти 400 000 кв. м на Ленинградском проспекте». Ведомости. 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Альфа-групп» возвращается на рынок жилой недвижимости». Ведомости. 2019 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Разборки по-партнерски: за что задержан владелец краснодарского OZ Mall». РБК. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «В Москве задержали бывшего владельца табачного дистрибутора «Оптима»». Ведомости (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 14.
- ↑ 11,0 11,1 Дарья Коржова (2019 թ․ հունիսի 15). «Суд отправил под домашний арест владельца компании Optima Development». Ведомости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ ««Прямо в кабинете следователя требовал у меня деньги»». Lenta.ru (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Титов: в уголовном деле владельца Optima Development Худояна есть корпоративный конфликт». ТАСС (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 19.
- ↑ «Владельца Optima Development Худояна оставили под стражей». РБК (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 2.
- ↑ «Дело Альберта Худояна о мошенничестве на $10 млн передали в СК». ТАСС (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Девелоперу Худояну предъявили окончательное обвинение в мошенничестве на 3,7 млрд руб». Интерфакс (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Следствие по делу девелопера Худояна завершено». Интерфакс (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Суд встал на защиту бизнесмена». Коммерсантъ (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Девелопера Худояна приговорили к шести годам лишения свободы». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Мосгорсуд ужесточил приговор девелоперу Худояну за мошенничество». Interfax.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Анна Лапина (Худоян)». DailyGirls (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.