Ալբերիկ Մանյար
Լյուսիեն Դենի Գաբրիել Ալբերիկ Մանյար (ֆր.՝ Lucien Denis Gabriel Albéric Magnard, հունիսի 9, 1865[1][2][3][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4] - սեպտեմբերի 3, 1914[1][2][3][…], Baron), ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական քննադատ և մանկավարժ։
Ալբերիկ Մանյար ֆր.՝ Albéric Magnard | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 9, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1914[1][2][3][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Baron |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտական քննադատ |
Ծնողներ | հայր՝ Francis Magnard? |
Երեխաներ | Ondine Magnard-Vlach? |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրանսիացի լրագրող Ֆրենսիս Մանյարի որդին է։ Ալբերիկը 1886-1888 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Թեոդոր Դյուբուայի (հարմոնիա) և Ժյուլ Մասնեի (կոմպոզիցիա) ղեկավարությամբ։ 1888-1892 թվականներին դասեր է առել Վինսենթ դ'Էնդիից։ 1896 թվականից դասավանդել է նորաբաց Schola Cantorum de Paris մասնավոր դպրոցում։ Նա մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին իր կալվածք ներխուժած գերմանացի զինվորների հետ փոխհրաձգության ժամանակ։ Զինվորները սպանել են կոմպոզիտորին և այրել նրա տունը և բազմաթիվ ձեռագրեր։
ԱշխատություններԽմբագրել
- Օպերա «Յոլանդ» («Yolande» (1892, Բրյուսել)
- օպերա «Գերկյոր» (Guercœur 1901, 2-րդ հրատ․)
- օպերա «Բերենիկե» («Bérénice»՝ հիմնված Ժան Ռասինի ողբերգության վրա, 1911, Փարիզ)
- Սիմֆոնիա №1 (1890 թ.)
- սիմֆոնիա №2 (1893)
- սիմֆոնիա №3 (1896 թ.)
- սիմֆոնիա №4 (1913 թ.)
- «Սյուիտ հին ոճով» (1889)
- «Արդարության հիմնը» նվագախմբի համար («Hymne a la Justice») (1903)
- «Vene8aji հիմնը» նվագախմբի համար («Hymne а Venus») (1904)
- փողային և դաշնամուրային կվինտետ (1894)
- լարային քառյակ (1903)
- դաշնամուրային տրիո (1905)
- Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1901)
- Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1910)
ԳրականությունԽմբագրել
- Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 325 — ISBN 5-85270-033-9
- Boucher M., Albéric Magnard. — Lyon, 1919.
- Carraud G., La vie, l’œuvre et la mort d’Albéric Magnard. — Paris, 1921.
- Prunières H., Les idées musicales d’Albéric Magnard, «La Revue musicale», 1920, 1er novembre.
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Альберик Маньяр на Allmusic(անգլ.)
- Albéric Magnard