Ալան Մ․ Շտայնման (փետրվարի 7, 1945(1945-02-07), Newark, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, ԱՄՆ-ի Հանրային Առողջության Ծառայության (USPHS) թիկունքի նախկին ծովակալ, ԱՄՆ-ի Ծովային պարետի նախկին գլխավոր բժիշկ (գլխավոր-վիրաբույժին համազոր), ծովում գոյատևման, հիպոթերմիայի և սուզման փորձագետ, ԱՄՆ-ի ԶՈւ ԼԳԲՏ անձանց կողմնակից[1][2][3][4]

Ալան Մ․ Շտայնման
Ծնվել էփետրվարի 7, 1945(1945-02-07) (79 տարեկան)
ԾննդավայրNewark, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Վաշինգտոնի համալսարան և Stanford University School of Medicine?
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ

Կյանք և կրթություն խմբագրել

Ալան Շտայնմանը ծնվել է Օհայո նահանգի Նյուարկ քաղաքում, երիտասարդ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես[1][3]։ Հայրը եղել է քիմիկոս և քիմիական արտադրության գործարանի տնօրեն, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[1][3]։ Շտայնմանը ստացել է գիտությունների բակալավրի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1966 թվականին, իսկ բժշկի աստիճանը՝ 1971 թվականին Սթենֆորդի համալսարանում[1][3]։ Բժշկականում ուսումից հետո Շտայնմանը պրակտիկա է անցել Մայո կլինիկայում[1][3]։ Շտայնմանը նաև Հանրային Առողջության մագիստրատուրա է ստացել Վաշինգտոնի համալսարանում[4]։

Կարիերա խմբագրել

Հետաքրքրված լինելով Ծովային պարետով, որպես երկրի «որոնողական և փրկարարական գլխավոր գործակալություն», նա միացավ ԱՄՆ-ի Հանրային Առողջության Ծառայությանը (USPHS), որպեսզի բավարարի իր հետաքրքրությունը առաջին բուժօգնության ցուցաբերման վերաբերյալ[1][3]։ Շտայնմանը USPHS-ում նշանակվեց լեյտենանտ, իսկ 1972 թվականի հուլիսին միացավ ԱՄՆ-ի Ծովային պարետին[1][3][4]։ Ավելի ուշ ավարտել է Պենսակոլի ամերիկյան նավատորմի օդատիեզերական բժշկության դպրոցը, Շտայնմանը որակավորվել և ծառայել է որպես USCG թռիչքային վիրաբույժ[1][2][3][4]։ Որպես թռիչքային վիրաբույժ՝ իր ստանձնած պարտականությունների սահմանումներում, Շտայնմանը բազմաթիվ անգամներ մասնակցել է ծովում հիվանդների և վիրավորների փրկարարական աշխատանքներին։ Այն երբեմն պահանջում էր, որպեսզի իրեն նավերից իջեցնեն դեպի ծով ուղղաթիռային փրկարարական արկղով[3]։ Բացառությամբ Կադյակ անունով Ծովային պարետի բազայի, Շտայնմանը իր բոլոր հերթապահ կայաններում եղել է միակ բժիշկը[3]։ Ծովային պարետում ծառայության ընթացքում Շտայնմանը մեծ դեր է խաղացել անհապաղ բուժօգնության ցուցաբերման համակարգի ստեղծման գործում, այդ թվում Կալիֆորնիայի Պետալումա նահանգի ափամերձ պահպանության EMT դպրոցի։ Նա նաև ստեղծեց ափամերձ պահպանության առողջության ծրագիրը, ընդգծելով լավ սննդի, ֆիզիկական պատրաստվածության և ծխախոտի արտադրանքներից խուսափելու դերը։ Նա հատկապես հայտնի է ծովում գոյատևման, հիպոթերմային և սուզման ուղղությամբ կատարված հետազոտություններով, հրապարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և գրել է գրքերի գլուխներ, ինչպես նաև վերոնշյալ թեմաներով շնորհանդեսներ է կատարել բժշկական և որոնողափրկարարական գիտաժողովներում։ 1993 թվականին Շտայնմանը առաջադրվեց դրոշակակիրի պաշտոնում՝ որպես Առողջապահության և անվտանգության առափնյա պահպանության տնօրեն[4]։ Բացի իր վարչական պարտականություններից, նա նաև հետազոտություններ է կատարել ծովում հիպոթերմիայի և գոյատևման վերաբերյալ[3]։ 1997 թվականից Շտայնմանն անցավ թոշակի, իսկ այնուհետև ծառայության անցավ Նախագահի նստավայրում ՝ Պարսից ծոցի պատերազմի քիմիական և կենսաբանական միջադեպերի պաշտպանության հետաքննությունների բաժնի նախագահի հատուկ վերահսկողական խորհրդում[3][4][5]։ Շտայնմանը կանխարգելիչ բժշկության ամերիկյան քոլեջի գործընկեր է[6]։

Նրա զինվորական պարգևների և մեջբերումների մեջ ներառված են Վաստակավոր ծառայության մեդալը և Արժանիքի լեգեոնը[7]։

  •    Ծովային Պարեկի վաստակավոր ծառայության մեդալ
  •    Արժանիքների լեգեոն
  •    Ծովային Պարեկի թռիչքային վիրաբույժի բեյջ

Փատաբանություն խմբագրել

 
US Rep. Marty Meehan (3rd from left) is joined in a 2005 photo by RADM Alan M. Steinman (4th from left) and other retired flag officers supporting the repeal of DADT.

Թոշակի անցնելուց հետո Շտայնմանը 2003 թվականին Նյու Յորք Թայմսում հրապարակայնորեն հանդես եկավ որպես գեյ, այնտեղ մասնակացում էին նաև բրիգադի գեներալ Կիտ Քերրը (CSMR) և Վիրջիլ Ա․Ռիչարդը (USA)[2][3]։ Դրոշի երեք սպաները «Թայմս» -ին են տրամադրվել «Սպասարկողներ» իրավապաշտպան ցանցի կողմից ՝ այն քայլով, որը համընկնում է Քլինթոնի վարչակազմի «Մի հարցրու, մի ասա» (DADT) քաղաքականության տասներորդ տարեդարձին գեյեր և լեսբիներ[2][3]։ Ժամանակին Քերրը, Ռիչարդը և Շտայնմենը բանակի ամենաբարձր կարգի անդամներն էին, որոնք հրապարակայնորեն ընդունում էին միասեռականություն, իսկ դա անում էին երկխոսություն հիմնելու փորձ կատարելու համար` նպատակ ունենալով փոխել DADT-ը[2][3]։

2008 թվականին Շտայնմանը միացավ թվով 103 նոր գեներալների և ադմիրալների, ստորագրելով բաց նամակ, որը կոչ էր անում նորընտիր նախագահ բարակ Օբամային վերջ տալ DADT-ին և թույլ տալ գեյերին և լեսբիներին բացահայտ ծառայել ԱՄՆ-ի բանակում[8]։ 2014 թվականին Շտայնմանը միացավ ԱՄՆ-ի նախկին գլխավոր վիրաբույժ Ջոսելին Էլդերսին՝ տրանսգենդերների զինվորական ծառայության հանձնաժողովի վարչությունը համանախագահելու համար, որը հովանավորվում որ Պալմ Կենտրոնի կողմից[4][9]։ Վարչությունը սահմանեց․ «Տրանսգենդերային զինծառայությունը արգելելու համար որևէ պարտադիր բժշկական հիմնավորում չկա, և տրանսգենդերային ամբողջ անձնակազմի ազատումը պահանջող բժշկական կանոնակարգերը անհամատեղելի են զինված ուժերի կողմից բժշկական և հոգեբանական իրավիճակների կարգավորման հետ»[9]։

Հանձնաժողովի վերջնական զեկույցը հրապարակվել է «Հասարակություն և Զինված ուժեր» ամսագրում[4]

Հրապարակումներ (Ոչ ամբողջական ցանկ) խմբագրել

  • Giesbrecht G, Steinman A (2016) "Immersion in Cold Water." In։ Wilderness Medicine. 7th edition. Auerbach P, editor. C.V. Mosby, St. Louis,
  • M.B. Ducharme, A.M. Steinman, G.G. Giesbrecht (2014). "Pre-hospital Management of Immersion Hypothermia." In։ Drowning։ Prevention, Rescue, Treatment. 2nd Edition. Editors։ Bierens JJ, et al., Springer-Verlag, Heidelberg.
  • Steinman A, Giesbrecht G (2011). "The four stages of cold-water immersion." On Scene-The Journal of USCG Search and Rescue, COMDTPUB P16100
  • RADM Alan M. Steinman (2008). "Hypothermia, Drowning, and Cold-Water Survival," U.S. Coast Guard Passenger Vessel Safety Program, http://www.uscg.mil/pvs/docs/Coldwater1.pdf, 2008.
  • Bhupinder JKS, Sran BPT, McDonald, GK, Steinman AM, Gardiner PF, Giesbrecht GG (2014). "Comparison of heat donation through the head or torso on mild hypothermia rewarming." Wilderness and Environmental Medicine 2014 25։ 4-13.
  • Lockhart TL, Jamieson CP, Steinman AM, Giesbrecht GG (2005). "Life jacket design affects dorsal head and chest exposure, core cooling, and cognition in 10 °C water." Aviation Space and Environ Med Oct, 76(10)։ 954-62.
  • Barchas, JD; Ciaranello, RD; Steinman, AM (1969). «Epinephrine formation and metabolism in mammalian brain». Biol Psychiatry. 1 (1): 31–48. PMID 5367319.
  • Steinman, AM; Smerin, SE; Barchas, JD (1969). «Epinephrine metabolism in mammalian brain after intravenous and intraventricular administration». Science. 165 (3893): 616–617. doi:10.1126/science.165.3893.616. PMID 5794397.
  • Hayward, JS; Steinman, AM (1975). «Accidental hypothermia: an experimental study of inhalation rewarming». Aviat Space Environ Med. 46 (10): 1236–1240. PMID 1180782.
  • Steinman, AM; Parris, L (1977). «Immersion hypothermia». Emerg Med Serv. 6 (4): 24–25. PMID 10236313.
  • Collis, ML; Steinman, AM; Chaney, RD (1977). «Accidental hypothermia: an experimental study of practical rewarming methods». Aviat Space Environ Med. 48 (7): 625–632. PMID 883932.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 {{cite web |url=https://memory.loc.gov/diglib/vhp/story/loc.natlib.afc2001001.43242/transcript?ID=sr0001 |title=Interview with Alan M. Steinman |last=Estes |first=Steve |date=29 March 2004 |website=Veterans History Project of the American Folklife Center |publisher=US Library of Congress |access-date=24 November 2017}}
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Files, John (2003 թ․ դեկտեմբերի 10). «Gay Ex-Officers Say 'Don't Ask' Doesn't Work». The New York Times. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Estes, Steve (2009). Ask and Tell:Gay and Lesbian Veterans Speak Out. Chapel Hill, NC: UNC Press. ISBN 978-0-8078-5955-1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Elders, M. Joycelyn; Brown, George R.; Coleman, Eli; Kolditz, Thomas A.; Steinman, Alan M. (2015 թ․ ապրիլի 1) [Article first published online 2014]. «Medical Aspects of Transgender Military Service». Armed Forces & Society. 41 (2): 199–220. doi:10.1177/0095327X14545625.
  5. «Special Oversight Board». Presidential Special Oversight Board for Department of Defense Investigations of Gulf War Chemical and Biological Incident. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  6. «ACPM Fellowship Directory». American College of Preventive Medicine. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  7. «Alan Steinman - Recipient - Military Times Hall Of Valor». Military Times Hall of Valor. Sightline Media Group. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  8. «104 Generals And Admirals: Gay Ban Must End». Palm Center. 2008 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  9. 9,0 9,1 «Former Surgeon General Faults Military's Transgender Ban». Palm Center. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.