Ալագյոլերի գոգավորություն

Ալագյոլերի գոգավորություն, միջլեռնային փակ գոգավորություն Ղարաբաղի բարձրավանդակի հյուսիս–արևմուտքում, բարձրությունը՝ 2729–2900 մ։ Երկարությունը՝ 20 կմ, լայնությունը՝ 8 կմ, տարածությունը՝ 140 կմ։ Կազմված է նեոգենի և անթրոպոգենի դարաշրջանների հրաբխային ապարներից։ Փորակի երիտասարդ լավային հոսքերով բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Ռելիեֆը ալիքավոր է, բլրապատ։ Լավային հոսքերի շրջանում տարածված են քարակարկառներ։ Ալագյոլերի գոգավորությունում են գտնվում Մեծ և Փոքր Ալագյոլ լճերը։ Հարուստ է հորդառատ աղբյուրներով և ալպյան բուսականությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134