Աթթախ
Աթթախ, գյուղաքաղաք և բերդ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Նփրկերտ գավառում, իսկ ապա գյուղ Դիարբեքիրի վիլայեթի Լճեի գավառակում։
Քաղաք | |
---|---|
Աթթախ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառակ | Լճեի գավառակ |
Այլ անվանումներ | Ադդախ, Աթախ, Աթակ, Աթակաս, Աթաքաս, Ատաք, Խաթաղ, Հաթակա, Հաթթախ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կառուցվել է հավանաբար IV դարում։ Կարևոր ամրացված կետ էր Հայաստանի 387 թվականի բաժանման սահմանագծի վրա, հռոմեական մասում։ Աթթախը երբեմն հիշատակվում է որպես քաղաք, երբեմն՝ գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ՝ բերդաքաղաք։ Ըստ Ստ. Ասողիկի վկայության բնակավայրը տուժել է 995 թվականի երկրաշարժից։
Ըստ Ն. Ադոնցի գոյություն է ունեցել մինչև XX դարի սկզբները[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 100 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 127)։ |