Աթեոֆոբիա կամ խտրականություն աթեիստների հանդեպ, հալածանք, խտրականություն և ատելություն աթեիստների հանդեպ։ Հին ժամանակ աթեոֆոբիան տարածված էր կրոնական փոքրամասնությունների վրա (նրանց ևս կոչում էին աթեիստներ), բայց այժմ աթեոֆոբիան խտրականությունն է աթեիստների հանդեպ։ ԱՄՆ որոշ նահանգներում ու իսլամական երկրներում աթեոֆոբիան կրում է պետական բնույթ։ Կան իսլամական երկրներ, ուր պետական կրոնից հրաժարվելու դեպքում՝ անձը կարող է նույնիսկ մահապատժի ենթարկվել։

Պատմություն խմբագրել

Հին դարերում աթեիստների հետ վերաբերվում էին չափազանց խիստ։ Երբ քրիստոնեությունը սկսվեց տարածվել՝ այդ կրոնին հետևողները համարվում էին աթեիստեր։ 18-րդ դարում աթեիստ բառն օգտագործվում էր որպես վիրավորանք։ Ըստ փիլիսոփա Թովմաս Աքվինասի՝ աթեիստերը հասարակությանը վնաս են։ 18-րդ դարում շատերը աթեիստներին համարում էին անզգացմունքային։ Ըստ Թովմաս Մորեյի՝ կրոնական խտրականությունը պետք է վերացնել բոլորի կրոնական փոքրամասնությունների հանդեպ, բացի նրանց ովքեր չեն հավատում որևէ գերբնական ուժի առկայությանը։ 19-րդ դարում Անգլիայում կային շատ քիչ աթեիստներ, որոնց հանդեպ կիռարվում էր խտրականություն։ Մինչև 1869 թվականը դատարանում վկաներին չէին հավատա մինչև նրանք քրիստոեական երդում չտային իրենց տեսածն ապացուցելու համար։ 19-րդ դարի հայտի աթեիստ Չառլզ Բրադլաուն 1880 թվականին ընտրվեց որպես Բրիտանական Պառլամենտի անդամ։ Մինչև 1886 թվականը նա ունեցավ որոշակի խնդիրներ աթեիստ լինելու պատճառով, բայց հետո կարողացավ վերացնել այդ խտրականությունը ու իրենից հերո ևս ուրիշ աթեիստներ դարձան պառլամենի անդամ[1]։

Աթեոֆոբիան հասարակության մեջ թուլացավ, երբ 20-րդ դարի սկզբում Եվրոպայում կառավարությունները սկսեցին անջատել եկեղեցին քաղաքական ու դպրոցական կյանքից։

Աթեոֆոբիան ժամանակակից աշխարհում խմբագրել

Եվրոպական երկրներում օրենքով մարդուն տրված է իրավունք՝ ազատորեն որոշելու իր հավատքը, բայց կենցաղում շատ կրոնավորներ չեն վստահում աթեիստներին, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ երբ աթեիստը ուզում է աշխատանքի ընդունվել[2]։

Բրազիլիա խմբագրել

2009 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ աթեիստները Բրազիլիայում ամենից շատ ատվող ժողովրդագրական կազմն են[3]։

Կանադա խմբագրել

Որոշ կազմակերպությունների միանալու համար անձը պետք է անպայման հավատա Աստծո գոյությանը[4]։

ԱՄՆ խմբագրել

ԱՄՆ-ի շատ նահանգներում պաշտոն ստանալու համար օրենքով պետք է Աստծուն հավատալ։ Հետազոտությունների համաձայն՝ ԱՄՆ-ի քաղաքացիների կեսը երբեք չեն քվեարկի այն նախագահի թեկնածուին ով քրիստոնյա չէ, 48%-ը չեն ուզենա, որ իրենց երեխան աթեիստի հետ ամուսնանա։ Հետազոտությունների համաձայն ԱՄՆ-ում աթեիստների հանդեպ խտրականությունը ավելի տարածված է քան մուսուլմանների, աֆրո-ամերիկացիների ու նույնասեռականների նկատմամբ[5]։

Իսլամական երկրներ խմբագրել

Իսլամական երկրներում աթեիստների հանդեպ խտրականությունը ամտենատարածվածն է։ Այդ երկրներում նույնիսկ մահապատժի են ենթարկում այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կրոնից։ Իրանում օրինավոր կարգավիճակ ստալաու համար անձը պետք է լինի հետևյալ չորս կրոններից մեկի հետևորդ. Քրիստոնեություն, Զրադաշտականություն, Իսլամ, Հուդայականություն։ Կարգավիճակ ստանալու համար աթեիստները ստիպված ընտրում են այդ կրոններից մեկը։ Ալժիրում օրենքով չի ընդունվում աթեիստի ամուսնությունը իսլամի հետ[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gey, Steven G. (2007). «Atheism and the Freedom of Religion». In Martin, Michael (ed.). The Cambridge Companion to Atheism. Cambridge University Press. էջեր 253–255. ISBN 978-0-521-84270-9.
  2. «Anmälan till JO – Riksdagens ombudsmän». jo.se. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  3. «Ateus e drogados são os mais odiados pelos brasileiros». Paulopes.com.br (Portuguese). 2009 թ․ մայիսի 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Hurst, Lynda (2008 թ․ մայիսի 9). «Stirring up yet another religious storm». Toronto Star. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  5. «Constitution of Maryland». Annapolis, MD: Maryland State Archives. 2011 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  6. «de beste bron van informatie over Lexalgeria. Deze website is te koop!». lexalgeria.net. 2011 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.