Աթթախ, գյուղաքաղաք և բերդ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Նփրկերտ գավառում, իսկ ապա գյուղ Դիարբեքիրի վիլայեթի Լճեի գավառակում։

Քաղաք
Աթթախ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԼճեի գավառակ
Այլ անվանումներԱդդախ, Աթախ, Աթակ, Աթակաս, Աթաքաս, Ատաք, Խաթաղ, Հաթակա, Հաթթախ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)

Կառուցվել է հավանաբար IV դարում։ Կարևոր ամրացված կետ էր Հայաստանի 387 թվականի բաժանման սահմանագծի վրա, հռոմեական մասում։ Աթթախը երբեմն հիշատակվում է որպես քաղաք, երբեմն՝ գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ՝ բերդաքաղաք։ Ըստ Ստ. Ասողիկի վկայության բնակավայրը տուժել է 995 թվականի երկրաշարժից։

Ըստ Ն. Ադոնցի գոյություն է ունեցել մինչև XX դարի սկզբները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 100 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 127