Ազնավոր (անձնանուն)

արական անձնանուն

Ազնավոր, հայկական արական անուն։ Կազմված է հայերեն գավառական ազնաւոր՝ «հսկա, վիթխարի մարդ, դյուցազն» բառից, որից փոխառյալ են նաև վրացերեն ազնաուրի՝ «ազնվական, իշխանավոր», ռուս.՝ азнагур՝ «վրացի ազնվական» բառերը։ Որպես արական անուն գործածվել է 14-17-րդ դարերում։ Այստեղից էլ առաջացել է Ազնավորյան ազգանունը[2]։

Ազնավոր
Ազնավոր
Տեսակարական անձնանուն
Նշանակությունհսկա, վիթխարի մարդ, դյուցազն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Ազնավոր» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ազնաւոր, իր մերձավորների հետ գնեց մի Աւետարան և նվիրեց Սեբաստիայի Ս․ Նշան վանքին[3]։
  • Ազնաւուր, ամուսին Մելիք Խաթուն տիկնոջ, որ Վանում գրել տվեց մի Աւետարան[4]։
  • Ազնաուր, որդի Փաշայի, որ Թովմա առաքյալի վանքում գրել տվեց մի Աւետարան[5]։
  • Ազնաւուր, որդի տանուտեր Մարտիրոսի, որ Բերկրիում գրել տվեց մի Աւետարան[6]։
  • Ազնաւոր, հիշված 1653 թ․[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 64 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ, էջ 45, 1926 թ
  4. Նօտարք, էջ 171, 1453 թ
  5. Ձեռագիր, Վասպուրական, էջ 463-464, 1471 թ
  6. Ձեռագիր, Վասպուրական, էջ 467, 1473 թ
  7. Երեմ․ չել․ օրագր․, էջ 36