Ազիբեկյան, հայկական ազգանուն[1]։

Կոթի խմբագրել

Աբովյան և Ազիբեկյան ազգերը ծագում են միևնույն նահապետից։ Մեծերը պատմել են, որ այս երկու տոհմերը գյուղ են տեղափոխվել Երևանի կողմերից 17֊րդ դարում։ Հավանաբար նրանց չի բավարարել տեղի կիսաանապատային բնությունը, կամ չեն ցանկացել ենթարկվել պարսիկներին ու թուրքերին, նաև այլ պատճառներով իրենց ենթակա փոքրաթիվ ծխերով թողել, հեռացել են դեպի հյուսիս։ Ի դեմս Կոթիի` նրանք գտնում են ապահով ապաստան և հարմար բնակության վայր։ 17 և 18֊րդ դարերում Վրաստանը կիսանկախ թագավորություն էր` ենթակա պարսիկների կամ ռուսների ազդեցությանը։ Թեև Կոթին իր տարածքներով գտնվում էր վրացական թագավորության կազմում, սակայն ուներ կիսանկախ գյուղի կարգավիճակ, ուներ նաև իր պաշտպանական զորաջոկատները` լեզգիներից և այլ քոչվոր ցեղերից պաշտպանվելու համար։ Այս ամենին նա հասել էր իր բնակիչների ըմբոստ բնավորության և ազատատենչ ոգու շնորհիվ։ Եկվորների մեջ կային զենք կրելու և կռվելու ընդունակ մարդիկ։

Ազիբեկյան ազգանվան հիմքը Ազիզբեկ ֊ սիրելի զորավար բառն է։

Այս տոհմերն աճել են, բազմացել, և մի մասն էլ` այլ վայրեր տեղափոխվել։ Նրանք որտեղ էլ որ բնակություն են հաստատել, միշտ էլ ընդգծել են իրենց` Կոթիի ծագումը։ Այստեղից էլ հավանական է թվում այն եզրակացությունը, որ նրանց նախնիները ծագումով Կոթիից են, իսկ թե որ տոհմից են կամ երբ` քանի դար առաջ են հեռացել գյուղից, ստույգ հայտնի չե։

Այժմ այս տոհմերի անդամները բնակվում են Իջևանի մարզում, Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում, Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջ 273. ISBN 9789939865959.
  2. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 273֊274. ISBN 9789939865959.