Ազգային փոքրամասնությունների խորհուրդ

Ազգային փոքրամասնությունների խորհուրդ, կազմակերպվել է 1918 թվականին, ՌԽՖՍՀ Լուսժողկոմատին կից՝ ազգային փոքրամասնությունների լուսավորության և մշակութային գործերը ղեկավարելու համար։ Նույն նպատակով 1922 թվականին ՀԽՍՀ Լուսժողկոմատին առընթեր ստեղծվեց ազգային փոքրամասնությունների հրահանգչական բյուրո, որը 1923 թվականի հունվարին վերակազմվեց որպես ազգային փոքրամասնությունների խորհուրդ։ Հայաստանում ազգային փոքրամասնությունների կուլտուր-լուսավորական կադրերի աճման շնորհիվ 1931 թվականից ազգային փոքրամասնությունների խորհուրդը դադարեցրեց իր գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 109 CC-BY-SA-icon-80x15.png