Ազատ խոսքի լիգա

կազմակերպություն

«Ազատ խոսքի լիգա» (անգլ.՝ Free Speech League), առաջադիմական կազմակերպություն Միացյալ Նահանգներում, որը 20-րդ դարի սկզբին պայքարում էր խոսքի ազատությանն աջակցելու համար։ Լիգան կենտրոնացած էր կառավարական գրաքննության դեմ պայքարի վրա, մասնավորապես՝ կապված քաղաքական խոսքի և սեռական բնույթի նյութերի նկատմամբ իրականացվող գրաքննության հետ։ Այն եղել է Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությանը նախորդող կազմակերպությունը։

Ազատ խոսքի լիգա
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված1902

Պատմություն խմբագրել

Ազատ խոսքի լիգայի հիմնական ջատագովներն էին Էդվարդ Բլիս Ֆուտը, նրա որդի Էդվարդ Բոնդ Ֆուտը, Էմմա Գոլդմանը և Թեոդոր Շրյոդերը։ Դարաշրջանի խոսքի ազատության այլ ջատագովներից էին Էզրա Հեյվուդը, Բեն Ռեյթմանը, Մոզես Հարմանը և Դ.Մ. Բենեթը։ Լիգան ստեղծվել է 1902 թվականին Լիգայի ստեղծման գործում ներգրավված էին նաև Բոբ Ռոբինսը և Լյուսի Ռոբինս Լանգը[1]։ 1908 թվականին որպես կազմակերպության նպատակներ նշվում էին «խաղաղ հավաքների, քննարկումների և քարոզչության ազատությունը, գրաքննության չենթարկվող մամուլը, նամակագրությունը, հեռագիրն ու հեռախոսային խոսակցությունը, առանց վերահսկվելու արտահայտվելու հնարավորությունը, անձեռնմխելի փոստը»։ Իր նպատակներին հասնելու համար Լիգան աշխատանքներ է տարել մամուլի, հրապարակախոսության և դատարանների միջոցով և եկել է այն եզրահանգման, որ «ուղեղների կրթումը և խղճի արթնացումը ժամանակի և ազդեցության տեսակետից առաջնային են»։ Այդ ժամանակ նրա քարտուղարը AC Pleydell-ն էր, հասցեն՝ Նյու Յորք, Բրոդվեյի 175[2]։

Լիգայի առաջնային թիրախներից մեկը Քոմսթոքի օրենքներն էին։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո սոցիալական մաքրության շարժումը հզորացավ և նպատակ ուներ արգելել արատն ընդհանրապես, իսկ մարմնավաճառությունն ու անպարկեշտությունը մասնավորապես։ Հիմնականում կազմված լինելով բողոքական բարոյական բարեփոխիչներից և միջին դասի կանանցից՝ վիկտորիանական դարաշրջանի այդ արշավը հարձակվեց նաև հակաբեղմնավորման դեմ, որը դիտվում էր որպես մարմնավաճառությանը և սեռական հիվանդությունների տարածմանը նպաստող անբարոյական պրակտիկա։ Մաքրության շարժման առաջնորդն էր փոստային տեսուչ Էնթոնի Քոմսթոքը, ով հաջողությամբ լոբբինգ էր անում 1873 թվականի Comstock Act- ի ընդունման համար՝ դաշնային մի օրենքի, որն արգելում է փոստով ցանկացած այնպիսի նյութի ուղարկելը, որը համարվում է անպարկեշտ կամ որևէ կերպ առնչվում է սեքսի հետ։ Շատ նահանգներ ընդունեցին նմանատիպ նահանգային օրենքներ, որոնք ընդհանուր առմամբ հայտնի էին որպես «Քոմսթոքի օրենքներ» և երբեմն ընդլայնում էին դաշնային օրենքը՝ արգելելով հակաբեղմնավորիչների օգտագործումն ու տարածումը։ Քոմսթոքը հպարտանում էր, որ անձամբ է պատասխանատու հազարավոր ձերբակալությունների և հարյուրավոր տոննա գրքերի ու բրոշյուրների ոչնչացման համար։

Երբ բրիտանացի անարխիստ Ջոն Թըրները Անարխիստների արգելման օրենքի հիման վրա ձերբակալվեց, և սպառնացին արտաքսել նրան, Էմմա Գոլդմանը միացավ ազատ խոսքի լիգային՝ պաշտպանելու համար նրա գործը։ Լիգան օգնության խնդրանքով դիմեց Քլարենս Դարոյին և Էդգար Լի Մասթերսին, ովքեր Թըրների գործը տեղափոխեցին ԱՄՆ Գերագույն դատարան։ Չնայած Թերներն ու Լիգան դատարանում պարտվեցին, այդուհանդերձ՝ Գոլդմանը Կասաբլանկան համարում էր քարոզչային հաղթանակ։ Նա վերադարձել էր անարխիստական եռանդուն գործունեության․ «Ես երբեք այսքան ծանրաբեռնված չեմ եղել»,- գրել է նա Բերքմանին։ «Վախենում եմ, որ ընդմիշտ դատապարտված եմ լինելու հանդիսանալ հանրային սեփականություն և մաշելու եմ իմ կյանքը ուրիշների կյանքի մասին հոգալու համար»։

Մարգարեթ Սենգերն իր ողջ կարիերայի ընթացքում աջակցել է խոսքի ազատության գործին այնպիսի նախանձախնդրությամբ, որը համեմատելի էր ծնելիության վերահսկմանն իր աջակցության հետ։ Սենգերը մեծացել էր մի տան մեջ, որտեղ պաշտում էին ագնոստիկ և պատկերապաշտ հռետոր Ռոբերտ Ինգերսոլին[3]։ Իր գործունեության սկզբնական տարիներին Սանգերը ծնելիության դեմ պայքարը դիտում էր հիմնականում որպես խոսքի ազատության խնդիր, այլ ոչ թե ֆեմինիստական խնդիր, և 1914 թվականին, երբ նա սկսեց հրատարակել «Ապստամբ կինը», նա դա արեց՝ նպատակ ունենալով օրինական ճանապարհով վիճարկել Քոմսթոքի օրենքները, որոնք արգելում են հակաբեղմնավորման մասին տեղեկատվության տարածումը[4]։ Նյու Յորք նահանգում Էմմա Գոլդմանը Սանգերին ծանոթացրեց Ազատ խոսքի լիգայի անդամներից Էդվարդ Բլիս Ֆուտին և Թեոդոր Շրյոդերին, իսկ ավելի ուշ Լիգան ֆինանսավորում և խորհրդատվություն տրամադրեց՝ օգնելով Սանգերին իր իրավական պայքարում[5]։

1917-1919 թվականներին Լիգան աստիճանաբար լուծարվեց։ Նրա անդամներից շատերը հետագայում միացան Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությանը։

Լիգայի անդամների աշխատություններից խմբագրել

  • Flower, Benjamin Orange; Schroeder, Theodore; Post, Louse, In Defense of Free Speech: Five Essays from the Arena, 1908
  • Free Speech and the New Alien Law, Press Bulletins No. 1 and No 2. December 1903.
  • Schroeder, Theodore, Freedom of the Press and 'Obscene' Literature: Three Essays. 1906
  • Schroeder, Theodore, Constructive Obscenity, 1907
  • Schroeder, Theodore, Our Vanishing Liberty of the Press, 1907
  • Schroeder, Theodore, The Scientific Aspect of Due Process Law and Constructive Crimes, 1908.
  • Schroeder, Theodore, The Conflict Between Religious and Ethical Science, 1909.
  • Schroeder, Theodore, (Ed.), Free Press Anthology, Free Speech League, 1909.
  • Schroeder, Theodore, Constitutional free speech defined and defended in an unfinished argument in a case of blasphemy, Free Speech League, 1919
  • Wakeman, Thaddeus, Administrative Process of the Postal Department: A Letter to the President, 1906.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kennedy, Kathleen (January 2000). «In the Shadow of Gompers: Lucy Robins and the Politics of Amnesty, 1918-1922». Peace & Change. 25 (1): 25. doi:10.1111/0149-0508.00140.(subscription required)
  2. The new encyclopedia of social reform, including all social-reform movements and activities, and the economic, industrial, and sociological facts and statistics of all countries and all social subjects; William Dwight Porter Bliss 1856-1926; Rudolph Michael Binder 1865- ; eds. New York, Funk and Wagnalls Company 1908 p.511
  3. "The Child Who Was Mother to a Woman" from The New Yorker, April 11, 1925, page 11.
  4. McCann, Carole Ruth (2010), "Women as Leaders in the Contraceptive Movement", in Gender and Women's Leadership: A Reference Handbook, Karen O'Connor (Ed), SAGE, 978-1-4129-6083-0., pp 750–751.
  5. Wood, Janice Ruth (2008), The struggle for free speech in the United States, 1872–1915: Edward Bliss Foote, Edward Bond Foote, and anti-Comstock operations, Psychology Press, 2008, pp 100–102

Գրականություն խմբագրել

  • Engelman, Peter C. (2011), A History of the Birth Control Movement in America, ABC-CLIO, 978-0-313-36509-6.
  • Goldman, Emma, Candace Falk, Barry Pateman, Jessica M. Moran, Emma Goldman: Making speech free, 1902-1909, (Anthology), University of California Press, 2004
  • Graber, Mark A, Transforming Free Speech: The Ambiguous Legacy of Civil Libertarianism, University of California Press, 1992
  • Rabban, David M., Free speech in its forgotten years, Cambridge University Press, 1999
  • Wood, Janice Ruth, The struggle for free speech in the United States, 1872-1915: Edward Bliss Foote, Edward Bond Foote, and anti-Comstock operations, Psychology Press, 2008