Ազատ եկեղեցականություն կամ «նոր», «կենդանի» եկեղեցականություն, շարժում Խորհրդային Ռուսաստանում 1921-1922 թվականներին։ 1923 թվականից արձագանք գտավ ՀԽՍՀ–ում։

Նպատակն էր՝ կրոնական և ներքին վարչական բարեփոխությունների միջոցով պահպանել կրոնի և եկեղեցու ազդեցությունը։ Ազատ եկեղեցյան սոցիալական հենարանը նէպմանական–կուլակային տարրերն էին։ Նրա գաղափարներն էր արտահայտում Երևանում լույս տեսնող «Ազատ եկեղեցի» շաբաթաթերթը (1924-1928)։ Ազատ եկեղեցականությունը հաջողություն չունեցավ և աստիճանաբար մարեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96