Աերոլոցիա (աերո+ լոցիա), օդային ուղեգծի (տրասսայի) կամ թռիչքի շրջանի մանրամասն նկարագրություն։ Հնարավորություն է տալիս օդաչուին թռիչքի նախապատրաստվելիս ուսումնասիրել այդ շրջանի կամ ուղեգծի առանձնահատկությունները, հեշտացնում է կողմնորոշումը, նպաստում թռիչքի անվտանգության ապահովմանը։

Աերոլոցիան ընդգրկում է թռիչքի բարձրությունից երկրի մակերևույթի վրա երևացող բնորոշ կողմնորոշիչների, օդանավակայանների և վայրէջքի հրապարակների, ուղեգծի կամ թռիչքի շրջանի ֆիզիկա-աշխարհագրական նկարագիրը, տեղեկություններ թռիչքի օդերևութաբանական պայմանների և երկրային ապահովման միջոցների մասին, նրանց բնութագիրը և դասավորությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 94