Աերոզոլային գեներատոր, սարք, որն արտադրում և ցողում է աերոզոլներ)[1], գյուղատնտեսության մեջ, ջերմային 7 մեխանիկական եղանակներով թունաքիմիկատների մառախուղներ (աերոզոլեր) ստանալու և դրանք փոշեցրելու մեքենա՝ մշակաբույսերի, անտառտնկարկների վնասատուների դեմ պայքարելու, նաև՝ գյուղատնտեսական պահեստարաններն ու անասնապահական շինությունները վարակազերծելու համար։ Գործնական անասնաբուժության մեջ աերոզոլային գենետորներն օգտագործում են վարակազերծող, միջատասպան, բուժիչ և պատվաստումային աերոզոլեր ստանալու համար։ Աերոզոլային գենետորն ունի այրման խուց, աշխատանքային լուծույթի (թույն) և բենզինի զետեղարաններ,վառելանյութ և լուծույթ մատուցող պոմպեր, վառելիքաօդային խառնուրդի վառոցքի համակարգ, փոշեցրող սարք 7 օդամղիչ։ Այրման խցում առաջացած տաք գազերը՝ անցնելով փոշեցրող սարքի միջով, գոլորշացնում են աշխատանքային լուծույթը։ Փոշեցրող սարքի ծայրափողակից դուրս մղվելով խառնուրդն օդում սառչում և փոխարկվում է մառախուղի։ Կախված աշխատանքի պայմաններից՝ աերոզոլային գենետորի արտադրողականությունը 1,7-60 հա/ժ է։ Գործողության մեջ է դրվում սեփական շարժիչով կամ տրակտորի հզորության արտարկման լիսեռով։ Աշխատանքի ժամանակ, ըստ աերոզոլային գենետորի տիպի և հզորության, այն տեղափոխում են մեքենայի թափքի կամ տրակտորի կցանքի վրա, կախում են միջին հզորության տրակտորից, օգտագործում ձեռնասայլակի կամ ուսապարկի մեջ դրած։

Թփերի բուժում աերոզոլային գեներատորով Եգիպտոսում

Աերոզոլային գեներատորների տեսակներ

խմբագրել

Բոլոր աերոզոլային գեներատորները կարելի է բաժանել երկու տեսակի՝ մեխանիկական և ջերմամեխանիկական[1]։

Մեխանիկական աերոզոլային գեներատորները ստեղծում են ցրման աերոզոլներ։ Նման գեներատորները օդաճնշական են, սկավառակային և ուլտրաձայնային։

Ջերմամեխանիկական գեներատորները ստեղծում են կոնդենսացիոն և մեխանիկական աերոզոլներ։ Երբեմն ջերմամեխանիկական գեներատորները աերոզոլ են առաջացնում՝ այրելով հատուկ կոմպոզիցիաներ, որոնք այրվում են ինքնուրույն և առանց օդի հոսքի[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Аэрозольный генератор // Сайт Zoovet.info». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  2. «Что такое система аэрозольного пожаротушения? // Сайт Klivent.net». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։