Ադ-դեյր (արաբ․՝ الدير‎‎, բառացի՝ տաճար), Նաբաթեայի տաճար՝ կառուցված 1-ին դարում։ Գտնվում է ժամանակակից Հորդանանում՝ Պետրա քաղաքից ոչ հեռու։ Տաճարը կառուցված է ամբողջական ժայռից։ Ունի 50 մ լայնություն և մոտ 45 մ բարձրություն։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ 4-րդ դարում, ծառայել է եկեղեցի[2]։ Այդ են վկայում ժայռում փորված զոհասեղանը և խաչ պատկերող դրվագները։ Ադ-դեյր ավելի քիչ են այցելում, քան նաբաթեական Էլ-Քազնե եկեղեցին, քանի որ Ադ-դեյր տանող ուղին բաղկացած է մի քանի հարյուր ոտնակից կազմված աստիճանից։

Ադ-դեյր
Հիմնական տվյալներ
Տեսակդամբարան
ԵրկիրՀորդանան Հորդանան
ՏեղագրությունAl-Betrā'?
Հիմնական ամսաթվերը1-ին դար[1]
Մասն էՊետրա
Հիմնադրված1-ին դար[1]
Շինանյութավազաքար
Քարտեզ
Քարտեզ
 El Deir Վիքիպահեստում

Տաճարը պատկերված է հոլիվուդյան «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը» ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել