Ադրիան Գեորգե Շուտ (ապրիլի 30, 1999(1999-04-30)[1], Cociuba Mare, Բիհոր, Ռումինիայի զարգացման Հյուսիսարևմտյան տարածաշրջան, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Ստյաուա» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Ադրիան Շուտ
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 30, 1999(1999-04-30)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Cociuba Mare, Բիհոր, Ռումինիայի զարգացման Հյուսիսարևմտյան տարածաշրջան, Ռումինիա
Հասակ 186 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2006—2011 Ռումինիա Իզվորուլ Կոչուբա Մարե
2011—2013 Ռումինիա Լիբերթի
2013—2016 Ռումինիա Տիրգու Մուրեշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016 Ռումինիա Տիրգու Մուրեշ 2 (0)
2017 Ռումինիա Ունիրյա (Ջուկու)
2017—2018 Ռումինիա Պանդուրայ 29 (3)
2018—2019 Ռումինիա Կլինչենի 33 (5)
2019— Ռումինիա Ստյաուա 117 (11)
2019—2020  Ռումինիա Կլինչենի 30 (6)
Ազգային հավաքական
2024— Ռումինիա Ռումինիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 07.06.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 07.06.2024

Ակումբային կարիերա

խմբագրել

Ադրիան Շուտը «Իզվորուլ Կոչուբա-Մարե», «Լիբերթի», «Թիրգու-Մուրեշ» ակումբների սան է: 2016 թվականի մայիսի 2-ին «Վիիտորուլի» դեմ խաղում Ադրիանը նշել է նորամուտը «Թիրգու-Մուրեշի» կազմում[2]։ 2017 թվականին հանդես է եկել Ջուկուի «Ունիրյա» ստորին լիգայի թիմում։ 2017 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Պանդուրի»։ Օգոստոսի 19-ին «Մետալգլոբուսի» դեմ խաղում Շուտն առաջին հանդիպումն է անցկացրել նոր ակումբի կազմում[3]։ Օգոստոսի 28-ին «Միովենիի» դեմ խաղում կիսապաշտպանը խփել է իր առաջին գոլը «Ունիրյայի» կազմում[4]։

2018 թվականի ամռանը դարձել է «Կլինչենիի» խաղացող։ 2018 թվականի օգոստոսի 11-ին «Դակո-Ջետիկայի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր ակումբի կազմում[5]։ Նոյեմբերի 17-ին «Սերոստարի» դեմ խաղում կիսապաշտպանն իր առաջին գոլն է խփել «Կլինչենիի» կազմում[6]։

2019 թվականի հուլիսին դարձել է «Ստյաուայի» խաղացող։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «Պոլիտեխնիկայի» դեմ խաղում նոր ակումբի կազմում նորամուտը նշել է Ռումինիայի Լիգա 1-ում[7]։ 2021 թվականի նոյեմբերի 28-ին «Ունիվերսիտատյայի» դեմ խաղում Շուտը խփել է առաջին գոլը թիմի կազմում[8].

Միջազգային կարիերա

խմբագրել

2024 թվականի մարտի 22-ին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Շուտը նշել է իր նորամուտը Ռումինիայի ազգային հավաքականում[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Վիիտորուլ VS. Թիրգու-Մուրեշ 6:1» (անգլերեն). soccerway.com. 02.05.2016. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  3. «Մետալոգլոբուս VS. Պանդուրի 2:3» (անգլերեն). soccerway.com. 19.08.2017. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  4. «Միովենի VS. Պանդուրի 0:4» (անգլերեն). soccerway.com. 28.08.2017. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  5. «Կլինչենի VS. Դակո Ջետիկա 5:0» (անգլերեն). soccerway.com. 11.08.2018. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  6. «Կլինչենի VS. Աերոստար 2:1» (անգլերեն). soccerway.com. 17.11.2018. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  7. «Պոլիտեխիկա Յասսի VS. Ստյաուա 5:2» (անգլերեն). soccerway.com. 27.09.2020. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  8. «Ունիվերսիտատյա VS. Ստյաուա 2:3» (անգլերեն). soccerway.com. 28.11.2021. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  9. «Ռումինիա VS. Հյուսիսային Իռլանդիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 22.03.2024. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 35 (օգնություն)