Ադրբեջանցիները Կարսում (թուրքերեն՝ Kars Azerileri; ադրբ.՝ Qars Azərbaycanlıları), ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, որոնք ապրում են Թուրքիայի Կարս քաղաքում։ Մեծ քանակությամբ ադրբեջանցիներ բնակվում են քաղաքի կենտրոնում և շրջկենտրոնի հետ կապված գյուղերում։ Կարսի սուննի բնակչությունը ադրբեջանցիներին կոչում է «շիա» (հաճախ կիրառվում է նաև «աջեմ» տերմինը)[1]։

Կարսում ադրբեջանցիները հիմնականում բնակվում են Յենիմահալլա և Իսթասյոն շրջաններում։ Այստեղ ադրբեջանցիները բաժանվում են մի քանի խմբերի՝ Մոլլա Մուսալըլար, Քարաքաիլիսելիլեր, Քուլուբեղլիլեր և Չոբանքերելիլերդիլեր։ Այս անվանումները արտացոլում են այն մարզերի և գյուղերի անունները, որտեղի որ նրանք գաղթել են[1]։

Կարսի շրջանում են գտնվում հետևյալ ադրբեջանաբնակ գյուղերը՝ Բաշգեդիքլեր, Բայրաքթար, Բեքլեր, Բույուք Աքուզյում, Քարաքաշ, Քյուչյուք Փիրվելի, Քյուլվերեն, Սոյլու, Թազեքենթ, Յագըքեսեն, Լայչընլար, Յալանլը։ Արփաչայ շրջանում ադրբեջանաբնակ են Բաղջըօղլու, Իբիշքյոյ, Քայադևեն, Մեսջիթլի, Մեյդանջըք գյուղերը, իսկ Աքյաքա շրջանում ադրբեջանաբնակ են Աքբուլաք, Ասլանհանե, Բույուքըմլը, Բույուքփիրվելի, Էսենյայլա, Քյուչուք Աքուզյում, Քյուչուք Քըմլը, Շահնալար։ Ադրբեջանցիները կազմում են Աքյաքա քաղաքի բնակչության մեծամասնությունը[1]։

Արփաչայ շրջանում ադրբեջանցիները էթնիկ այլ փոքրամասնություններ հետ միասին ապրում են հետևյալ գյուղերում՝ Բույուքչաթմա, Գեդիքսաթըլըմաշ, Քուչուքչաթմա, Չեթինդուրաք, Դեմիրքենթ, Չեթինքյոյ, Հաջիփիրի, Քալքանքալե, Համզագերեք, Քյուրեքդերե Օղուզլու։ Ադրբեջանցիները բնակվում են նաև Կարսի Հաջիվելի, Յոլաչան և այլ գյուղերում[1]

Հարկ է նկատել, որ 1921 թվականին Կարսում բնակվել է ադրբեջանցիների մեկ այլ էթնիկ խումբ՝ Թերեքեմենները, ովքեր բնակվել են ոչ միայն Կարսի շրջանում, այլ նաև Սելիմ, Սարիղամիշ քաղաքներում[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Dr. Ahmet B. Ercilasun Kars ili ağızları. — 29. — Ankara: Gazi Universitesi, 1983. — С. 46-49 (բաժին՝ «Kars Azerileri»). — 386 с.
  2. Dr. Ahmet B. Ercilasun Kars ili ağızları. — 29. — Ankara: Gazi Universitesi, 1983. — С. 41 (բաժին «Kars Terekemeleri (Karapapaklar)»). — 386 с.

Գրականություն խմբագրել

  • Dr. Ahmet B. Ercilasun Kars ili ağızları. — Ankara: Gazi Universitesi Yayın No, 29, 1983. — С. 46-49. — 386 с.