Ադրբեջանական լեռնային մերինոս

Ադրբեջանական լեռնային մերինոս, նրբագեղմ, բրդամսատու ոչխարի ցեղ։ Հաստատվել է 1948 թվականին։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Ադրբեջանական լեռնային մերինոսը հարմարված է լեռնային պայմաններին, դիմացկուն է։ Խոյերի միջին բրդատվությունը 8-10 կգ է, մաքիներինը՝ 4,5-5, կենդանի քաշը, համապատասխանաբար՝ 80-90 և 45-55 կգ։

Բուծում խմբագրել

Ադրբեջանական լեռնային մերինոս բուծվում է Ադրբեջանի ԽՍՀ–ում (գլխավորապես՝ Գետաբեկի և Շամքորի շրջաններում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 78