Ադուդիյաթ (ալ-Մութանաբբի)
Ադուդիյաթ (արաբ․՝ عضديات), խոշորագույն արաբ բանաստեղծ ալ-Մութանաբբիի պոեզիայի 4 շրջաններից մեկը։
Ալ-Մութանաբբիի կյանքի վերջին տարիներն անց են կացել Իրանի Շիրազ քաղաքում՝ Բուի կառավարիչ Ադուդ ադ-Դաուլայի պալատում։ Այստեղ նա ապրել է 5 տարի՝ 960-965 թվականները։ Այս շրջանի բանաստեղծությունները իրենց տոնով ակնհայտորեն տարբերվում են նախորդ շրջանի հանդիսավոր կասիդա-ներբողներից։ Ալ-Մութանաբբին սկսում է հասկանալ ոչ միայն այն, թե որքան անիրականանալի են նրա փառասիրական հավակնությունները, այլ նաև կյանքի փորձը դարձնում է նրան իմաստուն և նա հասկանում է կյանքի հաջողությունների հետևից հասնելու ողջ անցողիկությունն ու ունայնությունը։ Եթե նախորդ շրջաններում նրա մոտ բնության նկարագրությունները ձևական բնույթ ունեին, ապա հիմա կենտրանական են դառնում։ Շիրազի ճոխ տեսքը նրա մոտ առաջացնում է հիշողություններ և նա իր կասիդաներում անդրադառնում է դրանց նկարագրություններին։
Շիրազյան շրջանում ժանրային ընտրանին ընդլայնվում է, նա սկսում հորինել տարբեր բովանդակությամբ բանաստեղծություններ։ Նրա պոեզիան լիովին բավարարում է միջնադարյան արաբական ճաշակի պահանջներին։ Չնայած ավանդական ժանրերին հավատարիմ մնալու, նա կարողացավ հաղթահարել կանոնի կտրուկ պահանջները։ Նրա կասիդա-ներբողների բովանդակությունը դարձան ժամանակակիցների կյանքը, իր ժամանակի քաղաքական և ռազմական իրադարձությունները։ Նա փորձում էր դուրս գալ ավանդական նորմերի շրջանակներից և, չնայած հասնում է բավականին համեստ հաջողությունների, այնուամենայնիվ նրա ստեղծագործական տենդենցը վկայում է դասական արվեստի փոփոխության մասին։ Կասիդա-ներբողներում նա փորձում է ինչ-որ նոր բան մտցնել՝ մեկ կրճատում էր նախաբանը, մեկ ընդհանրապես հանում։ Մեկ եռամաս կասիդան դարձնում երկմաս՝ թողնելով նասիբ և մադհ։ Նա անիմաստ էր համարում մադհի նախաբանի մեջ քնարական մասի անհրաժեշտությունը։ Շիրազյան շրջանում նրա թախիծը ավելի է խորանում օտարության մեջ գտնվելու պատճառով։
Գրականություն
խմբագրել- Фильштинский И.М. - История арабской литературы
- Крачковский И. Ю. Аль-Мутанабби и Абу-л-Ала, Избр. соч., т. 2, М. — Л., 1956
- Диван ал-Мутанабби, т. 1—4, Каир, 1936.
Արտաքին հղումներ
խմբագրել- ալ-Մութանաբբի՝ արաբ մեծագույն բանաստեղծ, անգլերեն
- ալ-Մութանաբբիի պոեզիան Սամար Տրաբուլզիի կողմից մեկնաբանված, անգլերեն
- Բանաստեղծության հրաշք, անգլերեն Արխիվացված 2009-02-23 Wayback Machine
- ալ-Մութանաբբիի բանաստեղծությունների ամբողջությունը՝ բացատրություններով, արաբերեն
- ալ-Մութանաբբիի դիվան, արաբերեն Արխիվացված 2013-08-05 Wayback Machine
- Ալ-Մութանաբբիի բանաստեղծություններ. Փրինսթոնի համալսարան