Ադի Շարոն, 1999 թվականին առևանգողների խմբավորման կողմից առևանգված 13֊ամյա տղա։ Տարիներ շարունակ անցկացրել է նկուղում, և ենթարկվել խոշտանգումների։

Առևանգում խմբագրել

Ադի Շարոնը իր հոր՝ իսրայելցի գործարար Իոսիֆ Շարոնի հետ առևանգվել է 1999 թվականի օգոստոսի 23֊ին Մոսկվայում։ Հաջորդ օրը հորն ազատ են արձակել՝ որդու համար պահանջելով 8 միլիոն դոլար փրկագին։

Շարոնը դիմեց Մոսկվայի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի տարածաշրջանային գրասենյակին։ Հանցագործները 2 միլիոն դոլարով կրճատեցին փրկագնի չափը։ 2000 թվականի հունվարի 21֊ին Շարոնը ստացավ իր որդու կտրված մատը։ Մայիսի 5֊ին նա ստացավ տղայի երկրորդ կտրված մատը, բայց այս անգամ նախազգուշացումով, որ հաջորդ անգամ նա կստանա տղայի գլուխը։

Մոտ մեկ տարի նա անցկացրեց նկուղում, որտեղ նրա առողջությունը կտրուկ վատացավ։ Ադի Շարոնն ազատ է արձակվել 2000 թվականի հունիսի 1֊ին Պենզայում։ Այդ օրը ձերբակալվեցին 13 հանցագործներ։ Հանցագործության բացահայտման մեջ ներգրավվել է Ներքին գործերի նախարարության աշխատակից Անդրեյ Ալեշինը[1]։

Հանցագործները դատապարտվեցին երկարատև ազատազրկման։ Ռուսլան, Խիզիր և Շամխան Վիտաևները դատապարտվեցին տարբեր ժամկետներով (8-10 տարի)։ Գորյաչևը ազատազրկվեց 10 տարով, Սալյաևը՝ 9[2][3]։

Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, և ասել, «որ ռուսական հատուկ ծառայությունների որոշիչ գործողությունների շնորհիվ բացահայտվել են բոլոր տեսակի ահաբեկչական խմբավորումները»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել