Կաղապար:Տեղեկաքարտ հիվանդության հիվանդագին վիճակներ

Ադենոմիոմատոզ բարորակ գոյացություն է, բնորոշ է լեղապարկի պատի հիպերպլաստիկ փոփոխություններ, որի էթիոլոգիան հայտնի չէ[1]։ Ադենոմիոմատոզը բնութագրվում է լորձաթաղանթի աճով, մկանային պատի հաստացմամբ և ներպատային դիվերտիկուլի կամ սինուսի ձևավորմամբ, որն անվանում են Ռոկիտանսկի - Աշոֆի սինուս։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Լեղապարկի ադենոմիոմատոզ ուլտրաձայնային հետազոտությամբ[2]
 
Լեղապարկի ադենոմիոմատոզ որովայնի առանց կոնտրաստի և կոնտրաստային ուլտրաձայնային հետազոտությամբ[3]: a- Լեղապարկի հատակի պատը հաստացած է և պատը անորոշ ձևի է: b- Ներպատային էխոգեն օջախ c- Կոնտրաստային ՈՒՁՀ արտերիալ ֆազա (22 վայրկյան) — հետերոգեն կոնտրաստի կուտակում, պատը ինտակտ է: d- Կոնտրաստային ՈՒՁՀ վենոզ ֆազա (34 վայրկյան ) անէխոգեն տարածությունը ավելի պարզ է երևում:

Ռոկիտանսկի - Աշոֆի սինուս խմբագրել

Ռոկիտանսկի - Աշոֆի սինուսները պսևդոդիվերտիկուլներ են կամ լեղապարկի պատից առաջացած գրպանիկներ։ Նրանք կարող են լինել միկրոսկոպիկ կամ մակրոսկոպիկ չափերի։ Ըստ հիստոլոգիայի դրանք լեղապարկի լորձաթաղանթի արտափքումներն են դեպի մկանային շերտ[4]։

Ռոկիտանսկի - Աշոֆի սինուսները պաթոլոգիա չեն համարվում, բայց կարող են ասոցացված լինել խոլեցիտիտի հետ[5]։

Նրանք ձևավորվում են պատի վրա ճնշման մեծացման և լեղապարկի պատի կրկնակի վնասման հետևանքով[6]։

Ուղեկցող հիվանդություններ խմբագրել

Սև պիգմենտային քարերը կարող են ձևավորել լեղապարկի Ռոկիտանսկի - Աշոֆի սինուսները 40-50 տարեկան հասակում, բնորոշ ռիսկի գործոնների բացակայության դեպքում[4]։ Հետևաբար նրանք ասոցացված են լեղաքարային հիվանդության (խոլելիթիազ) հետ։ Լեղապարկի քաղցկեղը որոշ դեպքերում նույնպես ծագում է Ռոկիտանսկի - Աշոֆի սինուսներից[7]։

Ախտորոշում խմբագրել

Որովայնի ուլտրաձայնային հետազոտությամբ Ռոկիտանսկի - Աշոֆի սինուսները երևում են որպես բարձր էխոգենությամբ հանգույցներ ՝ մանր խոլեստերոլային կալցիֆիկատների առկայությամբ[8] : ՄՌՏ-ն նույնպես կարևոր դեր է խաղում Ռոկիտանսկի - Աշոֆի սինուսների ախտորոշման հարցում[9]։

Հեղինակներ խմբագրել

Ռոկիտանսկի - Աշոֆի սինուսները անվանվել են Կառլ Ֆրեիհեր Վոն Ռոկիտանսկիի (1804–1878), ախտաբան Վիեննայում, Ավստրիա և Լյուդվիգ Աշոֆիի պատվին (1866–1942) ախտաբան Բոննում, Գերմանիա[10][11] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ram and Midha (August 1975). «Adenomyomatosis of the gallbladder». Surgery. 78 (2): 224–229. PMID 1154265.
  2. «UOTW #79 - Ultrasound of the Week». Ultrasound of the Week. 2017 թ․ ապրիլի 16. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  3. Tang, ShaoShan; Huang, LiPing; Wang, Yao; Wang, YiJiao (2015). «Contrast-enhanced ultrasonography diagnosis of fundal localized type of gallbladder adenomyomatosis». BMC Gastroenterology. 15 (1): 99. doi:10.1186/s12876-015-0326-y. ISSN 1471-230X. PMC 4524444. PMID 26239485.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. 4,0 4,1 Cariati, A; Cetta, F (2002). «Rokitansky-Aschoff sinuses of the gallbladder are associated with black pigment gallstone formation: a scanning electron microscopy study». Ultrastructural Pathology. 27 (4): 265–70. doi:10.1080/01913120309913. PMID 12907372.
  5. van Breda Vriesman, AC; Engelbrecht, MR; Smithuis, RH; Puylaert, JB (February 2007). «Diffuse gallbladder wall thickening: differential diagnosis». AJR. American Journal of Roentgenology. 188 (2): 495–501. doi:10.2214/AJR.05.1712. PMID 17242260.
  6. Stunell, H; Buckley, O; Geoghegan, T; O’Brien, J; Ward, E; Torreggiani, W (2008). «Imaging of adenomyomatosis of the gall bladder». Journal of Medical Imaging and Radiation Oncology. 52 (2): 109–117. doi:10.1111/j.1440-1673.2008.01926.x. ISSN 1754-9477. PMID 18373800.
  7. Matsumoto, T; Shimada, K (November 2009). «A case of gallbladder cancer arising from the Rokitansky-Aschoff sinus». Japanese Journal of Clinical Oncology. 39 (11): 776. doi:10.1093/jjco/hyp149. PMID 19884193.
  8. Ayush Goel; Yoshiharu Ryu; և այլք:. «Adenomyomatosis of the gallbladder». Radiopaedia. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  9. Yoshimitsu, K; Honda, H; Jimi, M; Kuroiwa, T; Hanada, K; Irie, H; Tajima, T; Takashima, M; Chijiiwa, K; Shimada, M; Masuda, K (June 1999). «MR diagnosis of adenomyomatosis of the gallbladder and differentiation from gallbladder carcinoma: importance of showing Rokitansky-Aschoff sinuses». AJR. American Journal of Roentgenology. 172 (6): 1535–40. doi:10.2214/ajr.172.6.10350285. PMID 10350285.
  10. Կաղապար:WhoNamedIt
  11. Kanne, JP; Rohrmann CA, Jr; Lichtenstein, JE (2005). «Eponyms in radiology of the digestive tract: historical perspectives and imaging appearances. Part 2. Liver, biliary system, pancreas, peritoneum, and systemic disease». Radiographics. 26 (2): 465–80. doi:10.1148/rg.262055130. PMID 16549610.