Ադելաիդա Աքվիտանցի
Ադբելահիդ, Ադել, Ադելա կամ Ադելաիդա Աքվիտանցի (մոտ 950 - հունիսի 15, 1004)[2], ամուսնանալով Ֆրանկների թագավոր Հուգո Կապեի (մոտ 939 - 996 թվականի հոկտեմբերի 14) հետ դարձել է Ֆրանսիայի թագուհին։ Ադելաիդան և Հուգոն 18-19-րդ դարերին Ֆրանսիան կառավարող Կապետինգների դինաստիայի հիմնադիրներն էին։ Որպես թագուհի` Ադելաիդան, որոշակի ազդեցություն ուներ իր ամուսնու վրա Ֆրանսիայի կառավարման հարցում։
Ադելաիդա Աքվիտանցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մոտ 950 |
Մահացել է՝ | հունիսի 15, 1004 |
անհայտ | |
Տոհմ | Ramnulfids? |
Հայր | William III, Duke of Aquitaine?[1] |
Մայր | Գերլոկ[1] |
Երեխաներ | Hedwig of France, Countess of Mons?, Ռոբերտ II[1] և Gisèle de France? |
Կյանք Խմբագրել
Ադելաիդան Աքվիտանիայի դուքս Ուիլյամ III-ի և Նորմանդիայի դուքս Ռոլլոնի դստեր՝ Ադելի դուստրն էր։
987 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Կարոլինգյան դինաստիայի վերջին թագավորի՝ Լյուդովիկոս V-ի մահից հետո, Սենլիսում ֆրանկների մագնատների ժողովը Հուգոյին Ադելաիդա թագուհու հետ միասին ընտրեց նոր թագավոր։ Նրանք Սենլիսում հռչակվեցին որպես նոր միապետներ և 987 թվականի հունիսի 1-ին օրհնվեցին Նուայոնում։ Որպես այդպիսին, նրանք դարձան Ֆրանսիայի Կապետինգների դինաստիայի հիմնադիրները[3]։ Ըստ երևույթին, Հուգոն ապավինում էր Ադելաիդայի դատողությանը և թույլ է տվել նրան մասնակցել երկրի կառավարման գործին։ Հուգոյի կողմից Ադելաիդային ճանաչելը որպես «socia et particeps nostril regni», որը մոտավորապես թարգմանվում է որպես «գործակից և մասնակից մեր թագավորությունում», ցույց է տալիս Ադելաիդայի հանդեպ նրա ակնհայտ գնահատանքը։
Ադելաիդայի որդի Ռոբերտի դաստիարակ Գերբերտ Օրիլացին 990-ական թվականների վերջին հակամարտության մեջ մտավ Ռեյմսի արքեպիսկոպոս Առնուլֆի հետ[4]։ Գերբերտը ապաստան գտավ Թեոֆանուի որդու և Սրբազան Հռոմեական կայսրության նոր կայսեր Օտտոն III-ի հետ, իսկ Ադելաիդան փորձեց հետ կանչել վերջինիս Ռեյմս, բայց Գերբերտը դժկամությամբ դիմադրեց այս հրամանին՝ 997 թվականի գարնանը թվագրված նամակում պատճառաբանելով իր անձնական անվտանգության և Ֆրանսիական թագավորության կայունության շուրջ մտահոգությունները, եթե նա վերադառնա՝ Արնուլֆին մարտահրավեր նետելու արքեպիսկոպոսության համար[5]։
Երեխաներ Խմբագրել
Ադելաիդան և Հուգոն ունեցել են երեք երեխա.
- Հեդվիգ՝ Մոնսի կոմսուհի (կամ Հադևիդ կամ Ավոիզ) (մոտ 969-1013 թվականից հետո), Մոնսի կոմս Ռեգինար IV-ի կինը։
- Ռոբերտ II (972–1031)՝ Ֆրանսիայի ապագա թագավոր։ 987 թվականին թագադրվել է համարքա՝ նոր դինաստիան համախմբելու նպատակով։
- Ժիզել՝ Պոնտիեի կոմսուհի (մոտ 970-1002 թվականներ), Պոնտիեի կոմս Հուգո I-ի կինը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Kindred Britain
- ↑ «Women's Biography: Adelaide of Aquitaine, queen of the Franks»։ Epistolae: Medieval Women's Latin Letters։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 7 December 2011
- ↑ «Women's Biography: Adelaide of Aquitaine, queen of the Franks»։ Epistolae: Medieval Women's Latin Letters։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 7 December 2011
- ↑ Bradbury, Jim. The Capetians: Kings of France, 987-1328. London, UK: Hambledon Continuum, 2007, 76, 80-1.
- ↑ «A letter from Gerbert of Aurillac, archbishop of Reims (spring 997) Epistolae»։ epistolae.ctl.columbia.edu։ Վերցված է 2020-05-11