Ադամ Փիթեր Լենզա (անգլ.՝ Adam Peter Lanza, ապրիլի 22, 1992(1992-04-22), Էքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 14, 2012(2012-12-14), Նյութաուն)[2],ամերիկացի զանգվածային մարդասպան, որն իրականացրել է զանգվածային սպանություն «Սենդի Հուք» տարրական դպրոցում, որի հետևանքով զոհվել է 27[3][4] և վիրավորվել երկու մարդ[5]։ Ադամ Լենզան տեղում ինքնագնդակահարվել է[6][7][8]։

Ադամ Լենզա
Ծննդյան ամսաթիվապրիլի 22, 1992(1992-04-22)
ԾննդավայրԷքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 14, 2012(2012-12-14) (20 տարեկան)
Մահվան վայրՆյութաուն
Մահվան պատճառshot to the head?
ՀայրPeter Lanza?
ՄայրNancy Lanza?
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Ադամ Փիթեր Լենզան ծնվել է 1992 թվականի ապրիլի 22-ին Քինգսթոն քաղաքում (Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ուսուցչուհի Նենսի Լենզայի և GE Energy Financial Services ընկերության փոխնախագահ Փիթեր Լենզայի ընտանիքում։ Նա ընտանիքի երկրորդ երեխան է եղել, ունեցել է ավագ եղբայր՝ Ռայանը (ծնվել է 1988)։ Նրա ծնողներն ամուսնացել են 1981 թվականին[9]։ Լենզան նախ սովորել է Լիմայի Սուրբ Ռոուզ կաթոլիկ դպրոցում, այնուհետև Նյութաունի ավագ դպրոցում։ Երկու դպրոցներն էլ նա ավարտել է գերազանցությամբ։ 1998 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել Է Սենդի Հուք քաղաք[7]։ 2005 թվականին նրա մոտ հայտնաբերվել է Ասպերգերի համախտանիշ[9][10], ինչը աուտիզմի թույլ արտահայտված տարբերակ է, որին բնորոշ է վատ սոցիալականացումը և նորմալ բանկանությունը[11]։

Դպրոցում նրան լուրջ հալածանքի չեն ենթարկել, թեև երբեմն հնարավոր է ծաղրեին նրան։ Նա միայնակ է եղել և անընդհատ աճող անհանգստություն է ցուցաբերել[12]։ Որոշ աշակերտներ ասել են, որ նա շատ ինտրովերտ է եղել և շատ հետաքրքրված տեսախաղերով[9][13]։ Սիրված խաղերից մեկը Dance Dance Revolution: Mario Mix-ն է եղել։ Լենզայի մայրը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2008 թվականի նոյեմբերի 24-ին, որն ավարտվել է 2009 թվականի սեպտեմբերին[7]։ Դրանից հետո Ադամը մնացել է մոր տանը, իսկ նրա ավագ եղբայրը տեղափոխվել է Նյու Հեմփշիրի իր տուն՝ տարրական դպրոցից 150 կմ հեռավորության վրա[9][14]։

2010 թվականին Լենզան ավարտել է դպրոցը, որից հետո ոչ մի տեղ չի ընդունվել և չի աշխատել։ Նրա մայրը զենքի կոլեկցիոներ է եղել և հենց նրա անունով գրանցված զենքով էլ իրականցվել է սպանդը[7][15]։ Ըստ քենու՝ Նենսիի, Ադամի մայրը տանը պահել է առնվազն մեկ տասնյակ հրազեն և հաճախ իր որդիներին տարել է հրաձգարաններ[16][17][18][19][20]:Վերջին շրջանում մարդասպանի մայրը կես դրույքով է աշխատել և հիմնականում ապրել է Լենզայի հոր կողմից վճարվող տարեկան 240,000 ԱՄՆ դոլար ալիմենտով[21][22][23]։ Լենզայի մայրը զգացել է, որ կորցնում է իր կրտսեր որդուն, ինչի մասին նա խոսել է ողբերգությունից որոշ ժամանակ առաջ հարազատների և ընկերների հետ[24]։

Լենզան դատապարտված չի եղել և որևէ խնդիր չի ունեցել իրավապահ մարմինների հետ[7][25][26]։ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին Լենզան փորձել է տեղական զենքի խանութից գնել 22 տրամաչափի կիսաավտոմատ ինքնաձիգ, սակայն նրան մերժել են, քանի որ հրաժարվել է ՀԴԲ-ի կողմից անցկաղվող 10-օրյա ստանդարտ ստուգում անցնելուց[27]։

Ընտանիքի ընկերոջ վկայության համաձայն Ադամ Լենզան եղել է բուսակեր՝ պնդելով, որ «չի ցանկանում կենդանիներին տառապանք պատճառել»[28][29]։

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Ադամ Լենզան խմբագրել է հոդվածներ Վիքիպեդիայում, այդ թվում հոդվածներ՝ կապված զանգվածային հարձակումների հետ։

Հանցագործություն խմբագրել

Դպրոցի միջադեպ խմբագրել

2012 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ուրբաթ առավոտյան ժամը 9:30-ից առաջ, Նյութաունի իր տանը Ադամ Փիթեր Լենզան .22LR տրամաչափի Savage Mark II հրացանով կրակել և սպանել է իր մորը՝ հիսուներկուամյա Նենսի Լենզային[30]։ Հետո Նենսին հայտնաբերվել է մահացած իր անկողնում՝ գլխի չորս հրազենային վնասվածքներով[31]։ Այնուհետև Ադամ Լենզան նստել է մոր մեքենան և գնացել Սենդի Հուքի տարրական դպրոց[30][32]։

 
Սենդի Հուքի տարրական դպրոց Նենսի և Ադամ Լենզաների տունը

Առավոտյան 9:35-ի սահմանում՝ օգտագործելով մոր Bushmaster կիսաավտոմատ հրաձիգը, Լենզան կրակել է դպրոցիկ կենտրոնական մուտքի կողպված ապակե պատուհաններին[33][34]։ Նա կրել է ռազմական ոճի սև համազգեստ և զրահաբաճկոն։ Ականատեսներն ավելի ուշ նշել են, որ նախնական կրակոցները լսվել են դպրոցական ռադիոկապի համակարգի միջոցով։

Տնօրեն Դաուն Հոուքսպրանգը և հոգեբան Մերի Շերլաքը հանդիպել են դպրոցի անձնակազմի հետ, երբ դրսում սկսել են հնչել կրակոցներ։ Հոուքսպրանգը և Շերլաքը դուրս են վազել սենյակից դեպի ձայները և տեսել Լենզային։ Երկու կանայք էլ մահացել են՝ փորձելով կանգնեցնել հանցագործին։ Հնարավոր է, որ Հոուքսփրանգը կարողացել է միացնել դպրոցի ռադիոկապի համակարգը, քանի որ իննամյա աշակերտը, որը մարզադահլիճում էր, ավելի ուշ հայտնել է, որ լսել է, որ կրակողը բարձրախոսով բղավում է․ «Ձեռքերդ վե՛ր բարձրացրու» և ինչ-որ մեկն ասել է․ «Մի՛ կրակիր»։ Այնուհետև լսվել են ճիչեր և բազմաթիվ կրակոցներ, իսկ մարզասրահում գտնվող երեխաներն ու ուսուցիչը թաքնվել են օժանդակ սենյակում[35][36]։

Առաջին դասարանցիների դասասենյակում Լորեն Ռուսոն, որը հոկտեմբերից փոխարինել է դեկրետային արձակուրդ գնացած ուսուցչուհուն, սպանվել է դեմքին արձակված կրակոցից։ Նրա դասարանի բոլոր աշակերտները նույնպես գնդակահարվել են, բայց վեցամյա մի աղջիկ հրաշքով կարողացել է ողջ մնալ։ Նա պատմել է, որ ձևացել է մեռած է և չի շարժվել, քանի դեռ դպրոցում աղմուկները չեն հանդարտվել։ Դրանից հետո նա արյունոտված վազել է փողոց և դարձել է առաջին երեխաներից մեկը, որը լքել է դպրոցը։ Նրա մոր խոսքերով, նա իրեն ասել է․ «Մայրի՛կ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց իմ բոլոր ընկերները մահացել են»։ Նա մարդասպանին նկարագրել է որպես «շատ չար մարդ»[37]։

Մյուս դասարանի իրադարձությունները մնում են անորոշ։ Ողջ մնացած առաջին դասարանցիները պատմել են, որ իրենց ուսուցչուհին՝ 27-ամյա Վիկտորյա Սոտոն փորձել է աշակերտներին թաքցնել պահարաններում[38][39]։ Երբ Լենզան ներխուժել է սենյակ, Սոտոն ասել է, որ աշակերտները դահլիճում են։ Որոշ երեխաներ փորձել են դուրս գալ թաքստոցներից և դուրս վազել դասարանից, սակայն սպանվել են հանցագործի կողմից։ Սոտոն շտապել է պաշտպանել աշակերտներին և արդյունքում գնդակահարվել է[39]։ Ողջ մնացած 6 աշակերտները հետո դուրս են եկել պահարաններից, վազել դպրոցից դուրս և թաքնվել մոտակա տանը[40]։ Վեցամյա մի տղայի ծնողների խոսքով՝ իրենց հաջողվել է դուրս փախչել դասարանից այն բանից հետո, երբ հանցագործը գնդակահարել է իրենց ուսուցչուհուն[41]։

Էն Մերի Մերֆին, որը հատուկ ուշադրության կարիք ունեցող աշակերտների հետ աշխատանքի գծով ուսուցչի օգնականն է, իր մարմնով փակել է 6-ամյա Դիլան Հոքլիին կրակոցներից, սակայն նրանք միասին զոհվել են[42][43]։ Ռեյչել Դևինոն, որը աշխատանքի էր անցել ավելի քան մեկ շաբաթ առաջ և աշխատում էր նույն երեխաների հետ, նույնպես մահացել է՝ փորձելով պաշտպանել իր աշակերտներին[44]։

Դպրոցական բուժքույրը՝ վաթսունամյա Սառա Օքսը, որը թաքնվել էր աշխատանքային սեղանի տակ, ասել է, որ Լենզան, մտնելով իր աշխատասենյակ՝ իրենից 6 մետր հեռավորության վրա է գտնվել, հետո շրջվել է ու դուրս եկել։ Նա և քարտուղարուհի Բարբարա Հալստեդը ահազանգել են «911» փրկարարական ծառայություն և հետագայում մեկ ժամ թաքնվել են դեղորայքի պահարանում[45]։

Երաժշտության ուսուցչուհի հիսունամյա Մերիռոուզ Քրիստոփիքը բարիկադավորվել է չորրորդ դասարանցիների հետ մի փոքրիկ սենյակում։ Նրանք պատմում են, թե ինչպես է Լենզան խփել իրենց դուռը՝ գոռալով «Ներս թողեք ինձ»[46][47]։ Գրադարանավարներ Իվան Սեկը և Մերիեն Ջեյքոբը տասնութ երեխաների թաքցրել են օժանդակ սենյակում և դուռը բարիկադավորել պահարանով[48][49][50].

Ուսուցչուհի Էբի Քլեմենթսը փրկել է երրորդ դասարանցիների կյանքը՝ քարշ տալով և թաքցնելով նրանց իր դասարանում։ Հարձակման պահին նրանք քայլել են միջանցքով՝ աշակերտների ցուցակը տանելով դպրոցական գրասենյակ[51]։

Ընթերցանության ուսուցիչ Լորա Ֆայնշտեյնը փրկել է երկու աշակերտի՝ նրանց հետ թաքնվելով գրասեղանի տակ քառասուն րոպե՝ մինչև օգնության հասնելը[52][53]։

Լենզան դադարել է կրակել առավոտյան 9:46-ից 9:53-ը՝ կրակելով 50-ից 100 փամփուշտ[54]։ Իր զոհերից յուրաքանչյուրին նա գնդակահարել է մի քանի կրակոցով։ Աշակերտներից մեկը՝ 6-ամյա Նոա Պոզներին կրակել է 11 փամփուշտով[55][56]։ Հանցագործը կրակոցների մեծ մասն արձակել է առաջին դասարանցիների երկու դասասենյակներում՝ կենտրոնական մուտքից ոչ հեռու՝ կրակելով մի դասարանում տասնչորս երեխայի, իսկ մյուսում՝ վեց երեխայի։ Զոհերը եղել են վեցից յոթ տարեկան՝ ութ տղա և տասներկու աղջիկ, ինչպես նաև դպրոցի աշխատակիցներից 6 կին[57]։ Լենզան ինքնասպան է եղել՝ կրակելով իր գլխին՝ լսելով մոտեցող ոստիկանության ձայները[58][59][60][61]։

Մահից հետո խմբագրել

Մարդասպանի հայրը՝ Փիթեր Լենզան հրաժարվել է հայտնել որդու մարմնի թաղման վայրի մասին[62]։ 2013 թվականի հունվարին Կոնեկտիկուտի առողջության կենտրոնի ներկայացուցիչը հաղորդել Է, որ այդ պահին կատարվում է Ադամ Լենզայի ԴՆԹ-ի ուսումնասիրություն, որը ավարտվելու է ամսվա վերջին[62]։ Ողբերգությունից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Լենզան փամփուշտներ ու խանութներ է գցել դպրոցի տարածքում ՝ ընդամենը 670 միավոր, ընդ որում դպրոցում սովորել են շուրջ 600 աշակերտն, ոստիկանությունը կարծել է, որ նա պատրաստվում էր սպանել շատ ավելի շատ մարդկանց[63]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Fortier, Marc (2012 թ․ դեկտեմբերի 17). «Conn. Shooter was Born in Exeter». Exeter.patch.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Connecticut school shooting suspect now identified as Adam Lanza». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Lanza: the quiet, friendless boy whom no one knew High school year book had no photograph of Adam Lanza, only the words 'camera shy'
  5. «Police: Second person injured in Connecticut school shooting survived». NBC News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Полиция рассказала подробности о массовом убийстве в Ньютауне 15.12.2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Adam Lanza's family: Mom liked parlor games, guns; dad, a tax exec, remarried By Michael Martinez and David Ariosto, CNN December 16, 2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «School gunman Adam Lanza 'a loner' and 'one of the goths' Published: 15th December 2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Sandy Hook mass murderer Adam Lanza, 20, 'deeply disturbed kid'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «Diagnosing Adam Lanza By Gabriella Rosen Kellerman inShare4 Dec 16 2012, 9:34 AM ET». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. «Das Psychogramm des Amokläufers». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. «28 Dead, Including 20 Children, In Newtown». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  13. «Adam Lanza: How classmates remember the 'genius' who turned heartless killer | Mail Online». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. «US school shooting: All victims have been identified, say police». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. «Америка: Оружие стрелка из школы «Сэнди Хук» принадлежало его матери». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  16. Bankoff, Caroline (2012-12). «Newtown Shooter Adam Lanza's Mother Was an Avid Gun Collector». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  17. Goodwin, Liz (2012 թ․ դեկտեմբերի 19). «Survivalists worry 'preppers' will be scapegoated for Newtown shooting». Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  18. Christoffersen, John; Apuzz, Matt (2012 թ․ դեկտեմբերի 16). «Evidence hints at deadlier plan in Conn. massacre». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  19. «Adam Lanza's weapons, strategy». Yahoo! News. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  20. «Investigators look for insight into Newtown gunman's mind». CBS News Boston. Associated Press. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  21. «Connecticut school shooting: troubled life of Adam Lanza, a fiercely intelligent killer». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  22. «Father of Newtown shooter lives in Stamford». Stamford Advocate. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  23. «Peter Lanza Statement: Father Of Adam Lanza Says, 'We Too Are Asking Why'». Huffington Post. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  24. «Connecticut school shooting: Adam Lanza's mother was preparing for disaster». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  25. Misur, Susan; Carter, Angi; Smith, Jenn (2012 թ․ դեկտեմբերի 14). «Adam Lanza's family seemed like normal family, neighbors say». The Evening Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  26. «Lanza said no to background check, denied gun». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  27. Adam Lanza was a Vegan Արխիվացված 2012-12-22 Wayback Machine(անգլ.) («Адам Лэнза был веганом»)
  28. New details emerge on private lives of school gunman Adam Lanza and his mother Արխիվացված 2013-03-10 Wayback Machine // NBC News, 17 Dec 2012 (անգլ.)
  29. 30,0 30,1 Esposito, Richard; Smith, Candice; Ng, Christina (2012 թ․ դեկտեմբերի 14). «20 Children Died in Newtown, Conn., School Massacre». ABC News. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  30. «Evidence hints at deadlier plan in Conn. massacre». NPR. Associated Press. 2012 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  31. «Gunman dead after killing 20 children, 6 adults at Connecticut elementary school». Fox News Channel. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  32. Bryan, Alix (2012 թ․ դեկտեմբերի 16). «TIMELINE: Connecticut elementary school shooting updates». WTVR. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  33. Gray, Sadie. «Sandy Hook gunman Adam Lanza shot his way through school door». The Times. UK. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  34. Levitz, Jennifer (2012 թ․ դեկտեմբերի 16). «Sandy Hook Locals Face New Reality». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  35. «Conn. school shooting: What we know». CBS News. 2012 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  36. Sanchez, Raf (2012 թ․ դեկտեմբերի 17). «Connecticut school shooting: six-year-old stayed alive by playing dead». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  37. Williams, Matt (2012 թ․ դեկտեմբերի 15). «Victoria Soto: Sandy Hook teacher who wanted to mould young minds». The Guardian. United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  38. 39,0 39,1 Rayment, Sean (2012 թ․ դեկտեմբերի 15). «Teachers sacrificed themselves to save their pupils». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  39. «Newtown Resident Gene Rosen Speaks About Sheltering Six Students Who Escaped the Shooting». Fox News Channel. 2012 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  40. «Lives saved by teachers, custodian and even children in Connecticut school shooting». NBC News. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  41. «TSandy Hook educators died trying to save the children». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  42. Cleary, Tom (2012 թ․ դեկտեմբերի 17). «Dylan Hockley died in Anne Marie Murphy's arms». Connecticut Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  43. Oritz, Erik (2012 թ․ դեկտեմբերի 17). «Newtown school shooting snuffs out promising lives of teachers, students». Daily News. New York. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  44. Klein, Melissa (2012 թ․ դեկտեմբերի 14). «Sandy Hook Elementary School nurse Sarah Cox relives terror of Newtown, Connecticut shooting». New York Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  45. Emmert, Don. «Conn. Elementary School Shooting: 20 Children, Seven Adults Killed». Mason County Daily News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  46. Cleary, Tom (2012 թ․ դեկտեմբերի 14). «'Hero teacher' rushed students to bathroom to keep students safe». Connecticut News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  47. «Who Would Do This to Our Poor Little Babies». The New York Times. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  48. Barron, James (2012 թ․ դեկտեմբերի 15). «Children Were All Shot Multiple Times With a Semiautomatic, Officials Say». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  49. «Newtown school massacre victims identified». BBC News. 2012 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  50. Nikitchyuk, Andre (2012 թ․ դեկտեմբերի 17). «BREAKING THE SILENCE! Father of surviving Sandy Hook student admits turning a blind eye to gun violence can no longer be an option». Daily News. New York. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  51. «Tales of Sandy Hook heroism, young and old». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  52. «'Absolutely heartbreaking': Sandy Hook teacher's terrifying experience». WTOP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  53. «Newtown school shooting: Transcript of police, fire radio dispatch». New Haven Register. New Haven, Connecticut. 2012 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  54. «Conn. school massacre victims all shot multiple times, chief medical officer says». NBC News. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  55. «Jewish Child Shot 11 Times in Newtown Rampage». The Jewish Daily Forward. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  56. «Children in Connecticut rampage were six, seven; shot multiple times». Reuters. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  57. «Coroner: Conn. gunman shot mom repeatedly in head». Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  58. Goldstein, Joseph; Rashbaum, William (2012 թ․ դեկտեմբերի 14). «27 Killed in Connecticut Shooting, Including 20 Children». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  59. «Police Respond to Shooting at Connecticut Elementary School». Fox News Channel. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  60. Corbin, Cristina; Winter, Jana; Chiaramonte, Perry; Levine, Mike (2012 թ․ դեկտեմբերի 16). «As nation mourns, investigators try to figure out what led to tragedy in Newtown, Conn». Fox News Channel. Associated Press. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  61. 62,0 62,1 «Adam Lanza, Peter Lanza update: Sandy Hook shooter's father not specifying where Adam will be buried». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  62. «В конце прошлой недели «тихий мальчик» Адам Ланза расстрелял из штурмовой винтовки 26 человек в школе Sandy Hook». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել