Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ» (անգլ.՝ Center for Agribusiness and Rural Development Foundation, կրճատ՝ CARD), Հայաստանում գործող և գյուղատնտեսության զարգացմանը աջակցող կազմակերպություն, որը հիմնադրվել է 2005 թվականին՝ 13 տարի Հայաստանում գործած «ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրեր» հիմնադրամի (United States Department of Agriculture-Marketing Assisting Programs, կրճատ USDA-MAP) գործունեության ավարտից հետո[1]։ Հիմնադրամն ունեցել է մի շարք նշմարելի ներդրումներ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ագրոբիզնես և շուկայաբանությունը, գյուղի զարգացումը, սննդի ապահովությունը, կենդանիների առողջությունը և այլն։

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ
ՀապավումCARD
ՆախորդողUSDA-MAP (ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիր)
Հիմնադրված2005 թ. ապրիլի 4
Իրավ. կարգավիճակԳործող
տնօրենԳագիկ Սարդարյան
Կայքcard.am

ՔԱՐԴ-ի մեջ մտնում են երկու դուստր կազմակերպություններ, որոնք են ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը և ՔԱՐԴ ԱգրոՍերվիսը։ Առաջինը ֆերմերային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններին տրամադրում է վարկեր, ապահովում ֆինանսական վարձակալում և այլ ֆինանսական ծառայություններ։ Երկրորդը ընկերություններին տրամադրում է գյուղատնտեսական սարքավորումներ և բացի այդ ապահովում դրանց օգտագործման անվճար խորհրդատվությամբ։ ՔԱՐԴ ԱգրոՍերվիսի մեջ է մտնում նաև Հայաստանում առաջին անգամ հիմնադրված օրգանական ապրանքների «Գրինդեյ» խանութը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել