Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն հիմնադրամ

Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն հիմնադրամ, հիմնադրվել է 1999 թվականին՝ «Ագրոմարկետինգ» պետական ձեռնարկության հիմքի վրա, Համաշխարհային բանկի Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում։

Պատմություն խմբագրել

2003 թվականին մասնավորեցվել է։ Գյուղատնտեսության և վերամշակող արտադրության բնագավառներում իրականացնում է մարկետինգային համալիր միջոցառումներ, աջակցում է բիզնեսի զարգացմանն ագրոպարենային ոլորտում՝ գովազդում է հայրենական արտադրության պարենային ապրանքներն արտասահմանում, նպաստում է տեղական արտադրողների և արտասահմանյան մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների միջև գործարարկապերի հաստատմանը, հայկական պարենային ապրանքները ներկայացնում է արտասահմանյան ցուցահանդեսներում, Երևանում կազմակերպում է ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը և այլն։ Իրականացնում է նաև պարենի արտադրության մեջ օգտագործվող օժանդակ հումքերի և նյութերի, բույսերի պաշտպանության բարձրորակ միջոցների ներկրում և իրացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։