Ագամեդես (հուն․՝ Ἀγαμήδης, «շատ իմաստուն»), հին հունական դիցաբանությունում[2] բեոտացի, Օրքոմենի արքա Էրգինի որդին[3] (կամ, ըստ Էվմելի, Ապոլոնի և Էպիկաստի որդին[4]

Ագամեդես
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական
Սեռարական
Հունական գրաձևἈγαμήδης
Երևի համընկնում էAgamedes?
Զբաղմունքճարտարապետություն և շինարարություն
ՀայրԷրգին կամ Ապոլոն
ՄայրԷպիկաստա
Քույր/ԵղբայրTrophonius?[1]
ԱմուսինEpicaste?
Կապված իրադարձություններԴելփյան Ապոլոնի տաճարի շինարարություն
Գիրիեյա թագուհու գանձարան

Դիցաբանությունում - հանրահայտ ճարտարապետ և շինարար (իր եղբոր՝ Տրոֆոնիեմի հետ միասին)։ Կառուցել է Դելփյան Ապոլոնի տաճարը[5], Մանտինեի Պոսեյդոնի տաճարը[6], Ֆիվայի Ամփիտրիոնի պալատը (Ալկմենայի հասանեկան հարկաբաժնով)[7], թագուհիներ Գիրիեայի[8] և Ավգիայի գանձարաններ։

Գոյություն ունի Ագամեդեսի մահվան մի քանի տարբերակ։

Ըստ Պավսանիուսի[9], Գիրիեայի գանձարանի կառուցման ժամանակ, եղբայրները պատի վրա չամրացված քար էին թողել, որպեսզի այն հնարավոր լինի հանել դրսից։ Գիրիեյը, նկատելով, նրա գանձարանը կողոպտվում է առանց կողպեքները և կնիքները վնասելու, գանձարանում թակարդ է տեղադրում։ Ագամեդեսը, մտնելով գանձարան, թակարդն է ընկնում և Տրոֆոնիեմը, որպեսզի թույլ չտա տաժանակիր մահապատիժ, որը սպասվում էր եղբորը, ինչպես նաև վախենալով ճանաչվելուց, գլխատում է Ագամեդեսին[8]։

Ըստ Պինդարի[10] և Պլուտարքոսի[11], կառուցելով Դելփյան տաճարը, եղբայրները Ապոլոնից պարգև են խնդրում։ Վերջինս պատասխանում է, որ նրանք կպարգևատրվեն յոթերորդ օրը և յոթերորդ օրը եղբայրները մահանում են քնի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любкер Ф. Agamedes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 42—43.
  2. Աշխարհի ժողովուրդների առասպելներ։ Մոսկվա։ 1991-1992 թթ.։ Երկու հատորով։ Հատոր 1, էջ 32; Ֆ. Լյուբկեր։ Դասական հնությունների իրական բառարան։ Մոսկվա, 2001 թ.։ Երեք հատորով։ Հատոր 1, էջ 53
  3. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն։ Հատոր IX, էջ 37, 4
  4. Ա. Ֆ. Լոսև։ Հույների և հռոմեացիների դիցաբանություն։ Մոսկվա, 1996 թվական։ Էջ 429
  5. Հոմերոս։ Օրհներգեր II 118; Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն X 5, 13
  6. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն VIII 10, 2
  7. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն IX 11, 1
  8. 8,0 8,1 Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն IX 37, 5
  9. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն, Գիրք IX, 37.5-6
  10. Պինդար, դրվագ 2-3 Բերգկ; Կեղծ-Պլատոն։ Ակսիոք էջ 367
  11. Պլուտարքոս։ Բարոյականություններ, Սփոփանքի խոսք Ապոլոնին

Աղբյուրներ խմբագրել