Ագադիրի երկրաշարժ, տեղի է ունեցել 1960 թվականի փետրվարի 29-ին, երկուշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 23:47-ին[1]։ Սա Մարոկոյի պատմության ամենամահաբեր և կործանարար երկրաշարժն է եղել՝ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ, մահացել է շուրջ 15․000 մարդ (այդ ժամանակ քաղաքի բնակչության մեկ երրորդը), վիրավորվել է 12․000-ը[2]։ 35․000 մարդ անօթևան է մնացել[3]։

Ագադիրի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ
Երկիր Մարոկկո
Տարեթիվփետրվարի 29, 1960
Զոհվածներ12 000 մարդ
Վիրավորներ25 000
 1960 Agadir earthquake Վիքիպահեստում

Երկրաշարժից հետո խմբագրել

Քաղաքից բնակիչները տարհանվել են երկրաշարժից երկու օր անց, որպեսզի խուսափեն հիվանդությունների տարածումից։ Ագադիրը վերակառուցվել է իր սկզբնական վայրից 3 կմ դեպի հարավ՝ թագավոր Մուհամեդ 5-րդ ցանկությամբ, նա ասել է, որ «Եթե Ագադիրի ճակատագիրը կործանումն է, ապա նրա վերականգնումը կախված է մեր կամքից»։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել է նաև ֆրանսիական «La Fayette» ավիակիրը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «МАРОККО Агадир, 29 февраля 1960 г.. Природные катастрофы. Том 1». info.wikireading.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  2. «Ответы Mail.ru: Вопросы по стране Африка 6 класс. Ответьте пожалуйста кратко». otvet.mail.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  3. «Агадирское землетрясение (1960)». Mapio.net (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  4. 1960 Agadir earthquake

Արտաքին հղումներ խմբագրել