Աբրահամ փաշա Բարթող (), հայտնի է նաև Խաուաճա Աբրահամ անունով։ Եգիպտահայ գաղութի նշանավոր գործիչներից մեկն է, Եգիպտոսի Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր անդամ։ Նախնական կրթությունը ստացել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում՝ որտեղ օգնություն էր ստացել Հակոբ Աշըգյան խնամակալից։ Օգնել է եպիսկոպոս Աստուածատուր Հավհաննեսյանի «Ժամանակագրական Պատմութիւն Երուսաղէմի» երկհատոր աշխատանքի տպագրության ծախսերին։

Աբրահամ փաշա Բարթող
Դիմանկար

Եգիպտոս վերադառնալուց 1874 թվականին ամուսնացել է սեղանապետ Յուսուֆյանի աղջկան հետ։ Կնոջ հետ հոգատար վերաբերմունք ցույց տվեց 1896 թ. Արևմտյան Հայաստանից և կայսրության այլ տարածքներից գաղթած փախստականների հայերի ընտանիքներին։ Որպես բարեսիրտ անձ նա միշտ աջակցել է հայկական ազգային գործունեության և օգնել է Եգիպտոսի և այլ շրջանների զանազան ազգային հաստատությններուն[1]։

Թագաւոր փաշայի մահից հետո Աբրահամ փաշան նվիրված է ազգային աշխատանքներին, դարձավ նաև եկեղեկցական վերակացու[2]։

Աբրահամ փաշա Բարթողի հորեղբայր վարժապետ Աբրահամ, տեղափոխվել է Ստամբուլից Եգիպտոս նրա աշակերտ Մուհամմադ Ալի փաշայի խորհրդական՝ Պողոս բեյ Յուսուֆյանի հրավերով։ Աբրահամ վարժապետ բարձր արժանապատվորվել է ուսուցման ծառայության համար է գովասանքի Եգիպտոսի խեդիվից։ Վերջինս բարձր է գնահատեց Աբրահամին և հսկայական հողեր նվիրեց՝ գյուղ Ղարպե Եգիպտոսում, ինչպես նաև իշխանական պալատ։

Խաուաճա Աբրահամ, ինչպես որ այն սկսել են կոչել հետո, կառուցատավեց գյուղը և հաճախ ընդունում էր բարձրաստիճան այցելողներին նույն պալատում, որտեղ Գաբրիել Եպիսկոպոսի ղեկավարության կառուվել է «Թադեոս Բարթողոմիոս» մատուռ, կցելով գերեզմանատուն քրիստոնեաների համար։ Անտեղ թաղված են ղպտեր, հայեր և հույներ։ Մատուռը հաստատուած է 1851 թվականի օգոստոսի 26-ին, մինչ այժմ կանգնած է և այնտեղ երբեմն կատարվում են եկեղեցական արարողություններ։

Աբրահամը վախճանվել է 1836 թվականի մայիսի 16-ին և թաղված է Ալեքսանդրիայի եկեղեցու գերեզմանատանը։ Աբրահամի մահից հետո, նրա եղբայրը կազմել է գերեզմանատան բակում տապանագիրը

Ֆէլէկ սէնի Լոքմանէ պէնգէտիպ կելտիմ տէրմանէ
Էճէլ գէհրինի էզզանէ քաթըպ եէտիրտին ինսանէ
Ասլըն նէրէլի սօրանէ Գայսէրի թալաս մէսքեանէ
Րէհ տիվան Արապիսթանէ կիտիպ քարըշրըդ տէվրանէ

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբիւրներ խմբագրել