Աբրահամ Շաքեցի
Աբրահամ Շաքեցի (ծն. և մահ. թթ. անհայտ), XVIII դարի հայ մշակութային գործիչ։
Աբրահամ Շաքեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | մշակութային գործիչ |
1791 թվականին Հարություն Շաքեցու հետ կազմել է XVIII դարի կեսին վերաբերող պաշտոնական գրությունների մի ժողովածու՝ «Գրագրութեան գիրք» (Երևանի Մատենադարան, ձեռ. № 3592), որի մեջ կան նաև Աղվանից հակաթոռ կաթողիկոս Ներսեսի (1720—1763) և նրա ժամանակակից մի շարք անձանց կոնդակների, բանադրագրերի, խնդրագրերի պատճեններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1974. — հատոր 1. — էջ 42.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 42)։ |